Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
15.11.2024
Կազմակերպությունը՝ 2023թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքով բռնի տեղահանված անձանց տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության սոցիալական աջակցությունների ապահովման և հասանելիության ուղղությամբ, որոնց արդյունքում արձանագրվել և բարձրաձայնել ենք իրավական խնդիրներ, որոնք արդի լուծում են պահանջում։ Իրավական աջակցության շրջանակներում արձանագրված և լուծման ենթակա հարցերը վերաբերում են վերոնշյալ որոշմամբ հաստատված դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ տարածքում բնակության համար ոչ պիտանի բնակարան /շինություն/ ունենալուն, կամ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չլինելու պատճառով։ Ներկայացված նախագծում առաջարկում ենք դիտարկել նախ և առաջ այն անձանց շահառու հանդիսանալու հարցը, ովքեր չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրից այն հիմքով, որ ՀՀ տարածքում ունեն սեփականություն, որը օբյեկտիվորեն նպատակային նշանակության տեսանկյունից բնակելի դիտարկել հնարավոր չէ, մինչդեռ բռնի տեղահանված անձանց մի ստվար զանգված զրկվել է աջակցությունից, քանի որ ՀՀ-ում ունի բնակության համար ոչ պիտանի սեփականություն և որևէ ձևով մինչև օրս փորձ չի արվել այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան միջոցներ և թիրախ խմբերում ներառելու նաև այն դեպքերը, երբ սեփականությունը փաստացի բնակության կամ օգտագործման համար պիտանի չէ։ Հաջորդիվ, ձեռնարկել համապատասխան միջոցները որպեսզի այն անձիք, ում տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չեն եղել հանդիսանան աջակցության շահառու, հիմք ընդունելով վերջիններիս անձնագրային տվյալները կամ այլ փաստ որ իրենք Արցախցի են ի սկզբանե։ Բացի այդ, նախագծով չի հիմնավորվում այն դրույթը, թե ինչ պատճառների արդյունքում է որոշվել սոցիալական աջակցության ժամկետը բոլոր շահառուների համար սահմանել մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ Այս համատեքստում նախ պետք է դիտարկել հետևյալը, որ աջակցությունը ունի նպատակ անձանց ապահովել կեցության և այլ ծախսերով, հետևաբար ապագայի ինչ ակնկալիքով է նախագիծ մշակող մարմինը սահմանել, որ մինչև 2025 թվականի մարտ ամիսը տեղահանված արցախցիները չեն ունենալու կեցության հարց, մասնավորապես՝ պետությունը Փախստականի մասին կոնվենցիայի հռչակված սկզբունքերով կիրառել է տեղահանված անձանց նկատմամբ ժամանակավոր պաշտպանություն, որը ունի նպատակ ապահովել վերջիններիս կեցության հարցը, մինդչդեռ՝ սույն դեպքում ոչ իրավաչափորեն է մշակվել նախագիծը առանց նման պայմանների առկայության ուսումնասիրություն, ուստի՝ պետք է նախ և առաջ հիմք ընդունել թե քանի արցախցի է մինչ օրս դարձել բնակարանային ապահովման շահառու, և ի՞նչ միտումով է հաստատվում այն փաստը, որ մինչև վերջնաժամկետ անձը կունենա կացարան ՀՀ տարածքում, և չի ունենա կեցության համար նախատեսված սոցիալական աջակցության անհրաժեշտություն։ Հետևաբար առաջարկում ենք, աջացության ժամկետը բոլոր տեղահանված անձանց համար սահմանել մինչև՝ 2025 թվականի դեկտեմբեր ամիսը, սակայն դրա դադարման հիմքը սահմանել անձանց կամ վերջիններիս ընտանիքի անդամների բնակարանային ապահովման շրջանակներում շահառու հանդիսանալը և միաժամանակ դրա արդյունքում ՀՀ տարածքում գույք ձեռք բերելու փաստը։