Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էրիկ խաչատրյան 30.10.2024 20:00:52 | Հարգելի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ես որպես Արցախից բռնի տեղահանված համաձայն չեմ ձեր այս որոշման հետ և առաջարկում եմ և պահանջում եմ մինչև Արցախցիների իրավունքները խախտելով որոշումներ ընդունելը ուսումնասիրեք Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի խղջուկ վիճակը,հաշվի առնեք աշխատանք չունենալու պատճառով Հայաստակցիները և Արցախցիները արտագաղթում են այլ երկրներ։Մինչև որոշումները կայացնելը ուսումնասիրեք Արցախցիների բռնի տեղահանվածների քանի տոկոսն է աշխատանք գտնել,Արցախցիների 20_30 տոկոսը սեզոնային աշխատանքներ էին կատարում,մարդկանց նոյեմբեր ամսվանից մինչև 2025թ.մայիս ամիսը ուղարկում են տները,կրճատում են,մարդիկ գործազուրկ են մնում 7 ամիս։Ես առաջարկում եմ բոլոր Արցախից տեղահանված գործազուրկներին 2025թ.հունվարի 1_ից մինչև դեկտեմբերի 31_ը տրամադրել դրամական աջակցության գումարը,մարդիկ գործազուրկ եմ ձեր պատճառով,մի բան էլ ասեմ եթե մարդկանց զրկեք օգնության գումարից մարդիկ դիմելու են դատարան մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց կայուն զբաղվածության ապահովումը որպես կայուն և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համատեքստում շարունակում է առաջնային լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար։ Այս նպատակով իրականացվում են աշխատաշուկայի վերլուծություն՝ աշխատունակ չափահաս անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Մասնավորապես 2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» 3 բաղադրիչով ծրագիրը։ 2024թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 1559 անձ, որից 11-ը՝ մասնագիտական ուսուցման, 1524 -ը՝ աշխատանքային փորձի ձեռքբերման, իսկ 24-ը՝ մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում: Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 4862 անձ, որից 1680-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով: Ընդհանուր առմամբ ֆորմալ զբաղվածություն ունեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25000 անձ։ | |
2 | Էրիկ խաչատրյան 30.10.2024 20:00:52 | Ես առաջարկում եմ և պահանջում եմ,որպեզի Արցախից բռնի տեղահանվածների համար դրսից ուղարկված գումարներով 2025թ.հունվարի 1_ից մինչև 2025թ.դեկտեմբերի 31_ը մեկ շնչին տրամադրել 50000դրամ աջակցություն,որովհետև Արցախից բռնի տեղահանվածների 80 տոկոսը վարձով է ապրում։Ես նաև առաջարկում եմ որպեզի հաշվարկ անեք պատկերացնենք Արցախից բռնի տեղահանված ընտանիքում երկու հոգի աշխատում են,օրինակ երկու հոգով ստանում են 300000դրամ,դրանից ընտանիքը 150000_200000 դրամ պետք է վճարի տան վարձի համար,ամսեկան 50000դրամ պետք է վճարի կոմունալ ծախսերի համար,մարդը ոնց ապրի՞։Կներեք Հայաստանի քաղաքացին ով ունի իր բնակարանը,ունի կայուն եկամուտ,բայց չի կաողանում ապրել աղքատ է,Հայաստանում 40_50 տոկոս աղքատություն է,հիմա Արցախցին ոնց ապրի՞,այդ պատճառով արտագաղթում է ձեր անփույթ որոշումների պատճառով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը», որի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումն է՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ Միաժամանակ ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում գործում են հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը և կենսաթոշակը, ընտանեկան և սոցիալական աջակցության տեսակները, տարբեր սոցիալական ծառայություններ։ Հաշվի առնելով այլ ծառայությունների տրամադրման անհրաժեշտությունը՝ քննարկվում է նաև գործող զբաղվածության ծրագրի ընդլայնումը և կայուն կենսապահովման միջոցառումների իրականացման հնարավորությունը, որը ենթադրում է աշխատունակ, սակայն աշխատաշուկայից դուրս մնացած անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ | |
3 | Ժորա Հայրապետյան 09.11.2024 10:40:41 | Դեմ ենք այս փոփոխությանը այն անհիմն է և անտրամաբանական առաջարկում եմ 2025 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը ամիսը ներառյալ յուրանքայչուր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացու վճարել 50,000 ՀՀ դրամ գումար ժամանակավոր կացարանում բնակվելու համար։ Նշված նախագծին դեմ ենք։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարման ուղղված միջոցառումներից միայն մեկն է։ Հետևաբար հարկ է հաշվի առնել, որ նախագծով չեն կարող լուծվել սոցիալական պաշտպանության համակարգի այլ ծրագրերի նպատակները։ Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը», որի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումն է՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ | |
4 | Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:12:33 | Գործող ծրագիրը շարունակել այնքան ժամանակ՝ քանի դեռ յուրաքանչյուր ընտանիք չի ապահովվել բնակարանով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարման ուղղված միջոցառումներից միայն մեկն է։ Հետևաբար հարկ է հաշվի առնել, որ նախագծով չեն կարող լուծվել սոցիալական պաշտպանության համակարգի այլ ծրագրերի նպատակները։ Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը», որի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումն է՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ | |
5 | Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:12:33 | Անհնարինության դեպքում՝ երկարաձգել գոնե 6 ամսով (ապա՝ հուլիսից դեկտեմբեր՝ 40 հազար տարբերակով)։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 50,000 դրամ աջակցության չափը 3 ամսով երկարաձգելը պայմանավորված է ձմռան ամիսներով՝ միաժամանակ սոցիալական աջակցության չափի և թիրախի մասին կանխատեսելի տեղեկատվությունը թույլ կտա ընտանիքներին պլանավորել իրենց սոցիալ-տնտեսական ինտեգրումը։ | |
6 | Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:12:33 | 2026թ հունվարից ներդնել խոցելի խմբերի տարբերակումը՝ որպես խոցելի խումբ համարելով նաև 3-րդ խմբի հաշմանդամներին և 55+ տարիքի անձանց՝ անկախ սեռից։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարման ուղղված միջոցառումներից միայն մեկն է։ Հետևաբար հարկ է հաշվի առնել, որ նախագծով չեն կարող լուծվել սոցիալական պաշտպանության համակարգի այլ ծրագրերի նպատակները։ Մասնավորապես զբաղվածության և անապահովության խնդիրների մասով նպատակահարմար է բարելավել գործող ծրագրերը կամ նոր թիրախային ծառայություններ ստեղծել։ Հաշվի առնելով այլ ծառայությունների տրամադրման անհրաժեշտությունը՝ քննարկվում է նաև գործող զբաղվածության ծրագրի ընդլայնումը և կայուն կենսապահովման միջոցառումների իրականացման հնարավորությունը, որը ենթադրում է աշխատունակ, սակայն աշխատաշուկայից դուրս մնացած անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ Միաժամանակ, նախագծում սեռով պայմանավորված որևէ առանձնահատկություն սահմանված չէ։ | |
7 | Լիաննա Պետրոսյան 10.11.2024 12:12:33 | Օպերատիվ շտաբի տվյալներում չներառված և 100 հազարի շահառու չհանդիսացող անձանց հնարավորինս կարճ ժամկետում ընդգրկել ցուցակներում։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միջոցառման շահառուների շրջանակը որոշելու համար հիմք են ընդունվում առկա, հասանելի և ստուգելի շտեմարանների տվյալները, քանի որ պետական մարմինը պարտավոր է առաջնորդվել իրավական առումով ստուգելի և չափելի տվյալներով։ | |
8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2024 20:54:05 | Նախագծով առաջարկվում է 2025 թվականի ապրիլից աջակցություն տրամադրել առանձին խմբերի անձանց, այդ թվում՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց։Նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ փաստարկ, որը կբացատրի, թե ինչու աջակցության այս ծրագրում չեն ներառվելու 3-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան) ունեցող անձինք, ներառյալ վիճակագրություն զբաղվածության, եկամուտների և ծախսերի հարաբերակցության վերաբերյալ։Առաջարկվող աջակցությունից հաշմանդամություն ունեցող որոշ անձանց բացառելը մեծացնելու է առկա անհավասարությունները և անտեսելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարման ուղղված միջոցառումներից միայն մեկն է։ ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում գործում են հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը և կենսաթոշակը, ընտանեկան և սոցիալական աջակցության տեսակները։ Միաժամանակ անհավասարությունները բացառելուն ուղղված միջոցառումների շարքում են աջակցող միջոցների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց համար գործող այլ սոցիալական ծառայությունները։ | |
9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.11.2024 20:54:05 | Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև աջակցության չափը։ Այն պարագայում, երբ ընդհանուր բնակչությանը հասանելի տարբերակով աջակցությունը կազմելու է 50,000 դրամ, ապա առանձին խմբերի անձանց անցնելու դեպքում այն կդառնա 40,000, ապա 30,000 դրամ։ Այս մոտեցումն առաջացնում է հիմնավոր մտահոգություններ խտրականության և անարդարության վերաբերյալ։ Անհրաժեշտ է նկարագրել, թե որն է առանձին խմբերի դեպքում գումարի չափի էականորեն նվազեցման օբյեկտիվ հիմնավորումը, այդ թվում՝ դրա լեգիտիմ նպատակը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է աջակցության չափի աստիճանական նվազեցում միաժամանակ թիրախավորում՝ ըստ առանձին կարգավիճակների։ Ուստի առանձին խմբերի դեպքում աջակցության առավել երկար շարունակականությունը աղերս չունի խտրականության հետ։ | |
10 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 15.11.2024 18:42:03 | Կազմակերպությունը՝ 2023թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքով բռնի տեղահանված անձանց տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության սոցիալական աջակցությունների ապահովման և հասանելիության ուղղությամբ, որոնց արդյունքում արձանագրվել և բարձրաձայնել ենք իրավական խնդիրներ, որոնք արդի լուծում են պահանջում։ Իրավական աջակցության շրջանակներում արձանագրված և լուծման ենթակա հարցերը վերաբերում են վերոնշյալ որոշմամբ հաստատված դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ տարածքում բնակության համար ոչ պիտանի բնակարան /շինություն/ ունենալուն, կամ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չլինելու պատճառով։ Ներկայացված նախագծում առաջարկում ենք դիտարկել նախ և առաջ այն անձանց շահառու հանդիսանալու հարցը, ովքեր չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրից այն հիմքով, որ ՀՀ տարածքում ունեն սեփականություն, որը օբյեկտիվորեն նպատակային նշանակության տեսանկյունից բնակելի դիտարկել հնարավոր չէ, մինչդեռ բռնի տեղահանված անձանց մի ստվար զանգված զրկվել է աջակցությունից, քանի որ ՀՀ-ում ունի բնակության համար ոչ պիտանի սեփականություն և որևէ ձևով մինչև օրս փորձ չի արվել այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկելու համապատասխան միջոցներ և թիրախ խմբերում ներառելու նաև այն դեպքերը, երբ սեփականությունը փաստացի բնակության կամ օգտագործման համար պիտանի չէ։ Հաջորդիվ, ձեռնարկել համապատասխան միջոցները որպեսզի այն անձիք, ում տվյալները օպերատիվ շտաբի կողմից տրամադրված չեն եղել հանդիսանան աջակցության շահառու, հիմք ընդունելով վերջիններիս անձնագրային տվյալները կամ այլ փաստ որ իրենք Արցախցի են ի սկզբանե։ Բացի այդ, նախագծով չի հիմնավորվում այն դրույթը, թե ինչ պատճառների արդյունքում է որոշվել սոցիալական աջակցության ժամկետը բոլոր շահառուների համար սահմանել մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ Այս համատեքստում նախ պետք է դիտարկել հետևյալը, որ աջակցությունը ունի նպատակ անձանց ապահովել կեցության և այլ ծախսերով, հետևաբար ապագայի ինչ ակնկալիքով է նախագիծ մշակող մարմինը սահմանել, որ մինչև 2025 թվականի մարտ ամիսը տեղահանված արցախցիները չեն ունենալու կեցության հարց, մասնավորապես՝ պետությունը Փախստականի մասին կոնվենցիայի հռչակված սկզբունքերով կիրառել է տեղահանված անձանց նկատմամբ ժամանակավոր պաշտպանություն, որը ունի նպատակ ապահովել վերջիններիս կեցության հարցը, մինդչդեռ՝ սույն դեպքում ոչ իրավաչափորեն է մշակվել նախագիծը առանց նման պայմանների առկայության ուսումնասիրություն, ուստի՝ պետք է նախ և առաջ հիմք ընդունել թե քանի արցախցի է մինչ օրս դարձել բնակարանային ապահովման շահառու, և ի՞նչ միտումով է հաստատվում այն փաստը, որ մինչև վերջնաժամկետ անձը կունենա կացարան ՀՀ տարածքում, և չի ունենա կեցության համար նախատեսված սոցիալական աջակցության անհրաժեշտություն։ Հետևաբար առաջարկում ենք, աջացության ժամկետը բոլոր տեղահանված անձանց համար սահմանել մինչև՝ 2025 թվականի դեկտեմբեր ամիսը, սակայն դրա դադարման հիմքը սահմանել անձանց կամ վերջիններիս ընտանիքի անդամների բնակարանային ապահովման շրջանակներում շահառու հանդիսանալը և միաժամանակ դրա արդյունքում ՀՀ տարածքում գույք ձեռք բերելու փաստը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կարիքներին արձագանքելն է, ուստի ընտանիքի եկամուտների գնահատում չենթադրող զանգվածային աջակցությունները չեն կարող լինել անժամկետ։ 50,000 դրամ աջակցության չափը 3 ամսով երկարաձգելը պայմանավորված է ձմռան ամիսներով՝ միաժամանակ սոցիալական աջակցության չափի և թիրախի մասին կանխատեսելի տեղեկատվությունը թույլ կտա ընտանիքներին պլանավորել իրենց սոցիալ-տնտեսական ինտեգրումը։ Միաժամանակ նախագծով նախատեսված է, որ աջակցությունը 2025 թ․ ընթացքում շահառուներին հասանելի կլինի՝ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակում բնակելի տարածք ձեռք բերելուց անկախ։ Ինչ վերաբերում է գույքի կամ այլ տվյալների անճշտություններին, ապա հնարավոր ճշգրտումներից հետո շահառու ճանաչվելու դեպքում աջակցությունները հետահայաց վճարվում են, իսկ ճշգրտման անհնարինության դեպքում պետական մարմինը պարտավոր է առաջնորդվել իրավական առումով ստուգելի և չափելի տվյալներով։ Ուստի, միջոցառման շահառուների շրջանակը որոշելու համար հիմք են ընդունվում առկա, հասանելի և ստուգելի շտեմարանների տվյալները։ |