Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է ինչպես մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից և չափանիշներից, այնպես էլ ուղղակիորեն «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի 3.6.-րդ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը՝ դիմելու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով) և 3.12.-րդ (Վերանայել անգործունակ ճանաչված անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքին առնչվող կարգավորումները՝ բացառելով իրենց իրավունքներին և շահերին առնչվող այլ խնդիրներով դատարան դիմելու կամ լսված լինելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները) գործողություններից:

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Աշխատանք և զբաղվածություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 729

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ն առաջարկում է օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 մասով։ Առաջարկում ենք նշված մասից հանել «հրաժարվելու վերաբերյալ» բառերը։ Հստակ չէ նաև, թե «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց» դեպքում ինչպես է կարգավորվելու վերոնշյալ իրավիճակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից հասկանալի չէ, թե արդյոք կարգավորումը վերաբերելու է նաև «սահմանափակ գործունակ ճանաչված անձանց»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում հղում է կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հունվարի 31-ի N 12-Ա/1 հրամանին։ Գտնում ենք, որ այդ հրամանում լրացումներ և փոփոխություններ չեն կարող դիտարկվել, քանի որ վերջինս անհատական իրավական ակտ է (չնայած դրա նորմատիվ բնույթին)։

Տեսնել ավելին