Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ի 2024 թվականի N     -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին դիմումի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով․

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա․ 3-րդ կետում «ոստիկանությունը» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը» բառերով,

գ․ 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով,

բ․ 12-րդ կետում «հայտատուին» բառը փոխարինել «դիմումատուին» բառով.

2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի ձևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով, իսկ «ՀՀ ոստիկանության պետ» բառերը՝ «ՀՀ ներքին գործերի նախարար» բառերով։Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                           ք Երևան

 

  • Քննարկվել է

    23.10.2024 - 07.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Լիցենզավորում և թույլտվություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 445

Տպել