Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն և 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Վարպետաց թաղամասի կառուցապատման նպատակով Սպիտակ համայնքից ձեռք բերված հողամասի չկառուցապատված մասը համայնքին վերադարձնելու և Վարպետաց թաղամասի տարածքը՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկից հանելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր Սպիտակ համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Վարպետաց թաղամասում կառուցել բնակելի թաղամաս՝ անհատական բնակելի տներով և ցածրահարկ բազմաբնակարան շենքերով:

Այդ նպատակով, Վարպետաց թաղամասի կառուցապատման նպատակով՝ կառուցապատումն իրականացնող Գլենդել հիլզ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) Սպիտակ համայնքից ձեռք է բերել հողամաս:

Նախատեսված էր, որ անհատական բնակելի տներից և ցածրահարկ բազմաբնակարան շենքերից բացի, Վարպետաց թաղամասը պետք է հագեցած լինի այլ ենթակառուցվածքներով, արհեստանոցներով և արվեստանոցներով, ինչի կապակցությամբ թաղամասը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշմամբ, ճանաչվել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածք:

Սակայն, ձեռք բերված հողամասում կառուցվել և 2010 թվականին շահագործման է հանձնվել միայն թվով 220 բնակելի տուն, որից հետո այլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել:

Կառուցված 220 բնակելի տները, կոմունիկացիոն համակարգերը և հողամասերը Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարության (իրավահաջորդը՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե), ձեռք է բերել կառուցապատողից, որից հետո բնակարանները նվիրատվության պայմանագրերի հիման վրա օտարվում են բնակարաններն ստացած քաղաքացիներին, իսկ կոմունիկացիոն համակարգերը                                   ՀՀ կառավարության առանձին որոշմամբ նվիրվել են Սպիտակ համայնքին:

Այժմ, անհրաժեշտություն է առաջացել Սպիտակ համայնքին վերադարձնել (նվիրատվության կարգով) նաև չկառուցապատված հողամասը (գույքի նկատմամբ իրավունքների սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճենները կցվում են), նաև Վարպետաց թաղամասի տարածքը հանել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկից:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Համայնքի տարածքում գտնվող գույքի արդյունավետ տնօրինման համար նախադրյալների ստեղծում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Որոշման նախագծի նպատակն է Սպիտակ համայնքին վերադարձնել Վարպետաց թաղամասի կառուցապատման նպատակով ձեռք բերված հողամասի չկառուցապատված մասը՝ նվիրատվության եղանակով, միաժամանակ թաղամասի տարածքը հանելով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկից:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի շրջանակներում Սպիտակ համայնքից ձեռք բերված և չկառուցապատված հողամասի վերադարձ համայնքին:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն և 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն և 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն և 2012 թվականի մայիսի 10-ի N595-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, Օրենսդրություն բաժնի Իրավական ակտերի նախագծեր ենթաբաժնում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.03.2018 - 22.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8095

Տպել