ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին N728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից հանել Սպիտակի, բառը,
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և N10 հավելվածի 12-րդ կետը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի Սպիտակի քաղաքային համայնքին գույք նվիրելու, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածք առանձնացնելու մասին N595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Սպիտակ համայնքին գույք նվիրելու մասին,
2) որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի .....
.....................-ի N.....-Ն որոշման
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Վարպետաց թաղամասի ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասը (N3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) նվիրել Սպիտակ համայնքին:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Սպիտակ համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը՝ դրանում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
01.03.2018 - 22.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 8094
Տպել