Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄԱՎՈՐՈԻՄ

 

«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) դրույթներից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։

Նկատի ունենալով, որ տարածքային համաչափ զարգացման հարցերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունների շարքում, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր իրողությունները (համայնքների խոշորացում և այլն), և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը» անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ՝ տարածքային զարգացման մարտահրավերներին արձագանքելու և առկա խնդիրները համակարգված և պատշաճ կերպով հասցեագրելու առումով խիստ կարևորվում է տարածքային զարգացման համապարփակ ռազմավարական փաստաթղթի առկայությունը։

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

        Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։

 

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

   Առաջարկվում է ընդունել Նախագիծը, որը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝

  • տնտեսական բարձր աճի (տարեկան 7 տոկոս և ավելի) ապահովման համար պայմանների և միջավայրի ստեղծմանը․
  • տեղական մակարդակում տնտեսական ակտիվության բարձրացմանը, մասնավորապես՝ խրախուսող քաղաքականության արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծելով համայնքների և/կամ միջհամայնքային միավորումների տարածքներում ագրոարդյունաբերատեխնոլոգիական գոտիների ձևավորման համար․
  • տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը, մասնավորապես՝ նախադպրոցական կրթության հասանելիության զգալի ընդլայնման, հանրակրթության որակի բարելավման, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառում պետական աջակցության մեխանիզմների արդիականացման ճանապարհով.
  • թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը ու հասանելիության դյուրինության ապահովմանը.
  • պետական ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում տեղական առաջնային ֆիզիկական ենթակառուցվածքի (մասնավորապես՝ ճանապարհներ և ջրամատակարարման համակարգ) բարելավմանը․
  • ՀՀ բոլոր մարզերում միջազգային չափանիշներին համապատասխանող աղբահանության ինտեգրված համակարգերի ներդրմանը՝ նվազեցնելով կոշտ կենցաղային թափոնների ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությամբ» կարգավորվում են 2024–2030թթ․ տարածքային զարգացման ոլորտում վարվող քաղաքականություննների ուղղությունների, նպատակների և դրանց գծով թիրախների սահմանման, ինչպես նաև սահմանված թիրախների ապահովան ուղղությամբ նախատեսվող հիմնական գործողությունների ու միջոցառումների հետ կապված հարաբերությունները։ 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ՄԱԿ– ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ։

5Ակնկալվող արդյունքները

Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում տարածքային զարգացման հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ռազմավարության իրականացումը, մասնավորապես, կհանգեցնի տեղական մակարդակում տնտեսական ակտիվության բարձրացմանը, տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը, պետական ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում տեղական առաջնային ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավմանը, ՀՀ մարզերում միջազգային չափանիշներին համապատասխանող աղբահանության ինտեգրված համակարգերի ներդրմանը, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի ինստիտուցիոնալ հզորացմանը։

6Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումները կամ նվազեցումները կդիտարկվեն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի առկայության պարագայում:

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

««Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024 – 2030 թվականների ռազմավարությանը» հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) դրույթներից:

  • Քննարկվել է

    23.10.2024 - 08.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 912

Տպել

Առաջարկներ`

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 6. Նախագծի 169-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Ռազմավարության իրականացման առաջընթացի գնահատման զեկույցները պատրաստվելու են 1-2 տարի պարբերությամբ, որոնք հիմք են հանդիսանալու ռազմավարության թարմացման և/կամ ռազմավարությունում համապատասխան ճշգրտումներ իրականացնելու համար։ Հիմնավորում. Ռազմավարության իրականցման ընդհանուր տևողությունը 6 տարի է, հետևաբար նախագծի համաձայն դրա իրականցման գնահատումը կատարվելու է առնվազն երկու անգամ, կարծում ենք սահմանված ժամանակահատվածը բավարար չէ կատարված աշխատանքները գնահատելու նոր դրույթներ և ժամկետներ սահմանելու և դրանք իրականացնելու տեսանկյունից:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 5. Նախագծի 164-րդ կետի 1-ին ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. 1) տեղական ինքնակառավարման արդյունավետության, թափանցիկության և մասնակցայնության բարձրացումը․ Հիմնավորում. Լրացուցիչ ներդրումնների ներգրավման, կազմակերպությունների և բնակչության փոխվստահության համար անհրաժեշտ է ՏԻՄ կարողությունների զարգացումը՝ նաև ՏԻՄ կառավարման մասնակցային գործիքների մշակման և կիրառման նպատակով:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 4. Նախագծի 93-րդ կետի 3-րդ ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Պետական, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վարձատրության մակարդակը նախատեսվում է համապատասխանեցնել բարձրագույն կրթության առնվազն 12 տոկոս ետվերադարձի մակարդակի՝ վերանայելով նաև մի շարք ոլորտային հատվածներում աշխատավարձի չափը, որտեղ հիմնականում ընդգրկված են և աշխատում են կանայք՝ այդ աշխատանքը մրցունակ դարձնելով թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Հիմնավորում. Որոշակի աշխատանքներում գենդերային համաչափությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այն դարձնել մրցունակ երկու սեռերի ներգրավվածությունը ապահովելու համար, մեթոդներից մեկը աշխատավարձի չափի բարձրացնումն է այդ ոլորտներում:

Տեսնել ավելին