««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարևորությամբ՝ հաշվի առնելով, որ օրենքի ներկայիս կարգավորումը սահմանափակում է նման իրավիճակներում գործնականում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման արդյունավետությունը:
Հարկ է ընդգծել, որ օրենքի ներկայիս կարգավորմամբ, հասարակության շահից ելնելով, մասնավորապես, ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների և դեղագործական արտադրանքի հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառներում, առանց արտոնագրատիրոջ համաձայնության պահպանվող գյուտի օգտագործումը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չունի բավարար չափով արդյունավետություն, նույնիսկ, այն պարագայում, երբ դիմումի դատական քննության պարտադիր պայմանները բացառության կարգով չեն կիրառվում, և դիմումատուն ազատվում է արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու անհաջող փորձերն ապացուցելու պարտավորությունից: Նշված բացառությունները, իհարկե, կրճատում են հարկադրական լիցենզիա ստանալու ժամկետները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակները, ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքները, ելնելով մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտությունից, պահանջում են որոշումների անհապաղ ընդունում և անհրաժեշտ քայլերի շտապ ձեռնարկում: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման հնարավորություն սահմանել նաև կառավարության թույլտվությամբ, վերջինիս կողմից ընդունված որոշման հիման վրա։
Ուստի կարգավորման կիրառելիության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախագծով առաջարկվում է թվարկված իրավիճակներում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանը:
-
Քննարկվել է
09.10.2024 - 24.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 654
Տպել