Հիշել նախագիծը

««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրերի մասին» 2021 թվականի մարտի 03-ի ՀՕ-108-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագրում «ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառերից հետո լրացնել «ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ, ԳՅՈՒՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի`

  1) 1-ին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.

  2)4-րդ մասից հանել «արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների կամ» բառերը, իսկ «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում» բառով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74.1-րդ հոդվածով.

«Հոդված 74.1. Առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, գյուտի օգտագործումը

  1. ՀՀ կառավարությունն իրավունք ունի արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների և դեղագործական արտադրանքի հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել համապատասխան հայտ ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում։

Գյուտի օգտագործման թույլտվություն ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրատիրոջը վճարում է համաչափ փոխհատուցում:

  1. Սույն հոդվածով սահմանված առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, փոխհատուցման վճարման կարգը և փոխհատուցման չափը հաստատում է ՀՀ կառավարությունը։»:

 

Հոդված 4.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից:

2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

 

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                                 

  ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    09.10.2024 - 24.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 653

Տպել