ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2024 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Հավելվածի 4-րդ կետում «300» թիվը փոխարինել «400» թվով».
- Հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը «սովորողների» բառից հետո լրացնել «միջին» բառով.
- Հավելվածի 15-րդ կետը «ամենափոքր», «ամենամեծ» և «յուրաքանչյուրի սովորողների» բառերից հետո լրացնել «միջին» բառերով.
- Հավելվածի 16-րդ կետում «402600» թվերը փոխարինել «288» թվերով, «6955» թվերը փոխարինել «116» թվերով, «26894» թվերը փոխարինել «168» թվերով, « 50596» թվերը փոխարինել «63» թվերով, «3.77» թիվը փոխարինել «6.60» թվով, «0.52» թիվը փոխարինել «12.09» թվով, իսկ «2» թիվը փոխարինել «17.54» թվով.
- Հավելվածի 18-րդ կետում «200» թիվը փոխարինել «300» թվով.
- Հավելվածի 19-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով.
- Հավելվածի 22-րդ կետում «Երկրորդ բաղադրիչն» բառերը փոխարինել «Երկրորդ և երրորդ բաղադրիչների հանրագումարն» բառերով.
- Հավելվածի 23-րդ կետը «Երկրորդ բաղադրիչն ստուգման ընթացքում կիրառված ստուգաթերթերի» բառերից հետ լրացնել «, այդ թվում՝ ըստ սյունակաշարերի գնահատված» բառերով, իսկ «տողում նշվում է «չի պահանջվում» («չ/պ») պատասխանը:» բառերից հետո լրացնել «Ըստ սյունակաշարերի գնահատման ժամանակ «Անբավարար» կամ «Ոչ» նշում ստանալու դեպքում նշված հարցը գնահատվում է այդ հարցին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Բավարար» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 2/3-ով, «Առաջանցիկ» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 1/3-ով, «Նախընտրելի» կամ «Այո» նշում ստանալու դեպքում՝ գնահատվում է զրո:» բառերով.
- Հավելվածը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետերով՝
«23.1. Երրորդ բաղադրիչը հանրակրթության պետական քաղաքականության առանձին սկզբունքների խախտման հիմքով հաշվարկված միավորն է:
23.2. Հանրակրթության պետական քաղաքականության տվյալ սկզբունքը համարվում է խախտված, եթե՝
որտեղ`
– ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն, որոնց մասով ստուգման ընթացքում արձանագրվել է խախտում,
– ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն,
- ըստ տվյալ սկզբունքի՝ առանձին ստուգաթերթի հարցերին վերագրված միավորների բազմություն, եթե տվյալ հարցի մասով արձանագրվել է խախտում,
- ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն,
– տվյալ սկզբունքի ստուգաթերթերի բազմություն:
23.3. Երրորդ բաղադրիչը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
- համապատասխան ոլորտի սկզբունքների բազմություն:».
- Հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ կետով՝
«25.1. Երրորդ բաղադրիչն անհատական ռիսկի մեջ կազմում է առավելագույնը 100 միավոր:».
- Հավելվածի 27-րդ և 34-րդ կետերը «տարիքային փուլեր» բառերից հետո լրացնել «(տարիքային խմբեր)» բառերով.
- Հավելվածի 62-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով՝
«9) ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թիվը:».
- Հավելվածի 63-րդ կետում «1-6-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ և 9-րդ» բառերով.
- Հավելվածի 65-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«65. Ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե գերազանցվել է լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը՝ ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Սովորողների թիվը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարի հրամանով հատկացված՝ լիցենզիայով նախատեսված թվերը չգերազանցելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:».
15) Հավելվածը 75-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1-րդ կետով՝
«75.1. Եթե ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թիվը 20% և ավելի է, ապա ուսումնական հաստատության ռիսկը ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, [15%,20%) միջակայքի դեպքում՝ 1, [10%, 15%) միջակայքի դեպքում՝ 3, [0%,10%) միջակայքի դեպքում՝ 5 միավոր:».
16) Հավելվածի 77-րդ շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«77. Սույն մեթոդաբանության համաձայն՝ ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն ուսումնական հաստատությունում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվում է ստուգում, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ (ներառելով նաև անհատական ռիսկի 2-րդ և 3-րդ բաղադրիչները), և կազմում է առավելագույնը 400 միավոր (ոլորտային ռիսկ` առավելագույնը 100 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 300 միավոր, այդ թվում` առաջին բաղադրիչը` առավելագույնը 50 միավոր, երկրորդ բաղադրիչը` առավելագույնը՝ 150 միավոր, երրորդ բաղադրիչը՝ առավելագույնը 100 միավոր):»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
-
Քննարկվել է
03.10.2024 - 18.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 733
Տպել