ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված են ընդհանուր դրույթներ բուսասանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ընդհանուր վարակազերծման վերաբերյալ, սակայն բացակայում է «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների վարակազերծման» կարգի սահմանման վերաբերյալ դրույթը։
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների նկատմամբ սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը խնդիրներ է առաջացնում հայկական ծագման բեռների անխափան արտահանման առումով։ Նշված խնդրի կարգավորման համար առկա լուծումներից մեկը արտահանումից առաջ դրանց նկատմամբ վարակազերծման իրականացումն է։ Իսկ վարակազերծման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ են օրենսդրական լիազորությունների սահմանումներ, համապատասխան ընթացակարգերի մշակում, վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջների սահմանում, ինչպես նաև վարակազերծում իրականացնող կազմակերպությունների համար որոշակի պահանջների սահմանում, քանի որ Եվրասիական տնտեսական միության 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման համաձայն՝ բեռների նկատմամբ վարակազերծում կարող է իրականացվել նշված ծառայությունները մատուցելու լիազորություններ ունեցող անձանց կողմից և եթե առկա են համապատասխան պայմաններ ու մեթոդներ հաշվի առնելով վարակազերծման ենթակա ապրանքը և թիրախային կարանտին օբյեկտը։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում ներկա դրությամբ չկան վարակազերծման ընթացակարգեր և համապատասխան լիազորված կազմակերպություններ, ուստի «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակումը հնարավորություն է տալիս լրացնել օրենսդրական բացերը, որոնք համապատասխան կազմակերպության առկայության և վարակազերծման մեթոդների առկայության դեպքում հնարավորություն կտան արագ և արդյունավետ կերպով իրականացնել վարակազերծման աշխատանքների կազմակերպումը, ապահովելով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման, ինչպես նաև ներմուծման գործընթացը՝ կանխելով օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Միաժամանակ, գործող «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված է բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմնի (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին) կողմից բուսասանիտարական ուսումնասիրության իրականացում, սակայն այս գործառույթն իրականացվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից, իսկ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող բուսասանիտարական մոնիթորինգի վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ սահմանված են «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքով։
2․ Կարգավորման նպատակները և բնույթը.
Նախագծերի նպատակն է Կառավարության կողմից բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման կարգի մշակման և հաստատման և Կառավարության որոշման ընդունման համար հիմք հանդիսացող, ինչպես նաև վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները հաստատելու համար բուսասանիտարիայի ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի համար համապատասխան լիազորող նորմերի լրացումը՝ գործնականում բացառելով լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը, համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին։ Ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների օրենսդրական փորձին համապատասխան՝ վարակազերծում իրականացնող կազմակերպության գործունեության լիցենզավորումը՝ կատարելով անհրաժեշտ լրացումներ «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար պահանջվում է պետական տուրքի վճարում։ Նախագծերի ընդունմամբ կլրացվեն բուսասանիտարիայի ոլորտում օրենսդրական բացերը, հնարավորություն կընձեռնվի համապատասխան կազմակերպության և պայմանների առկայության դեպքում բուսասանիտարական ենթակա արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությանը համաձայն կատարել տվյալ արտադրանքի վարակազերծում՝ թույլ չտալով կամ կանխարգելելով կարանտին վնասակար օրգանիզմների մուտքն ու տարածումը հանրապետությունում, ինչպես նաև խթանել նշված արտադրանքի արտահանման գործընթացը, անհրաժեշտության դեպքում, ներմուծող երկրի պահանջների համապատասխան՝ վարակազերծման իրականացմամբ։
Միաժամանակ, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակ տարանջատել բուսասանիտարական ուսումնասիրության վերաբերյալ լիազոր մարմնին և քաղաքականություն մշակող լիազոր մարմնին տրվող լիազորությունները, քանի որ լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական մոնիթորինգն իրականացվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական վտանգի վերլուծության, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանման նպատակով, իսկ քաղաքականություն մշակող լիազոր մարմինն իրականացնում է բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների բուսասանիտարական ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով։
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, իսկ ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք հնարավորություն կտան կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման իրավահարաբերությունները ներմուծման և արտահանման գործընթացում, որն էլ իր հերթին կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը, ինչպես նաև նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնաատու օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը՝ հնարավորություն ստեղծելով համապատասխան վարակազերծում իրականացնող կազմակերպության առկայության դեպքում վարակազերծման արդյունքներով արտադրանքի առանց խոչընդոտների արտահանմանը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրմանը։
-
Քննարկվել է
26.09.2024 - 17.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1157
Տպել