ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «քաղաքականություն մշակող լիազոր մարմինն» բառերով։
Հոդված 2․ Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու, դրանց տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան բուսասանիտարական փորձաքննության արդյունքում լիազոր մարմնի պաշտոնատար անձի (տեսուչի) տրամադրած եզրակացության և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտի հիման վրա վարակակիր բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են` բուսասանիտարական կանոններին համապատասխան՝ բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հսկողությամբ:
2․ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատում է Կառավարությունը։
3․ Կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջներն ու վարակազերծման կարգը սահմանում է Կառավարությունը։
4․ Կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման կամ ոչնչացման անհրաժեշտությունը, կատարման վայրը և վարակազերծման մեթոդը սահմանվում է լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա։
5․ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է սեփականատիրոջ ընտրությամբ։ Եթե արտադրանքի սեփականատերը հրաժարվում է կատարել արտադրանքի վարակազերծում կամ ոչնչացում, կամ այն հնարավոր չէ կատարել, ապա լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա հետ է վերադարձվում:
6․ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումն իրականացվում է նման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից։ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների ոչնչացումն իրականացվում է նմանատիպ ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից։
- Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման, ոչնչացման և վերադարձի հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8․ Լիազոր մարմինն իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծում իրականացնելու համար լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:»։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
- Սույն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող՝ Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջների ու վարակազերծման կարգի, բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման լիցենզավորման կարգի և լիցենզիայի ձևը հաստատելու, ինչպես նաև կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման կամ ոչնչացման անհրաժեշտության, կատարման վայրի և վարակազերծման մեթոդի սահմանման վերաբերյալ ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.18․1-ին և 18․18․2-րդ ենթակետերով.
« 18.18.1․ Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով)
|
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
18․18․2․ 18.18․1-ին կետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար (5 տարի գործողության ժամկետով) |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ «7․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնով.
|
7․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
|
|
|
|
|
1․ |
Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծում |
ԿՄ |
|
Ա |
|
|
|
Հ |
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
-
Քննարկվել է
26.09.2024 - 17.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1158
Տպել