ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-201 Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1 մասով՝ հետևյալ խմբագրությամբ․

«1․1․ Կառավարությունը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով  կարող է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր։»

Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։     

 

Հանրապետության նախագահ                      Վ․ Խաչատուրյան  

 

  • Քննարկվել է

    19.09.2024 - 06.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 968

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

04.10.2024

Առաջարկում ենք նաև 1․1․ կետում ներկայացված լրացումը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ․ «1․1․ Կառավարությունը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև տվյալ ոլորտներում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները ավելացնելու նպատակով։ Այդ ծրագրերը կարող են ներառել վարկերի տրամադրում, սուբսիդիաների տրամադրում, հարկային արտոնություններ կամ այլ տեսակի ֆինանսական աջակցություններ, որոնք նախատեսված են ոլորտի զարգացման համար՝ կառավարության սահմանած կարգով և չափանիշներով»։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

04.10.2024

Առաջարկում ենք՝ հստակեցնել «ֆինանսական աջակցության ծրագրեր» եզրույթը, սահմանել, թե այդ ծրագրերն ինչպիսի՞ աջակցություններ կարող են ներառել և ի՞նչ աղբյուրներից է բխելու ֆինանսական աջակցությունը, հստակեցնել, թե ի՞նչ չափանիշներով է գնահատվելու տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ծառայությունների ծավալների ավելացման նպատակահարմարությունը, ինչ չափանիշների դեպքում է տրվելու ֆինանսական աջակցությունը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

03.10.2024

Առաջարկում եմ «Տրանսպորտի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից «ֆիզիկական և» բառերը հանել։ Կարծում եմ, որ այո Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից նոր և (կամ) էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ՀՀ-ում շահագործման համար պետությունը պետք է կիրառի խրախուսման տարբեր մեխանիզմներ (նաև ֆինանսական աջակցություն), սակայն դրանք պետք է չլինեն կամայականության սկզբունքով այլ պետք է կրեն մասսայակ բնույթ, ինչը ենթադրում է համապատասխան իրավական ակտերում կոնկրետ փոփոխություններ։

Տեսնել ավելին