Հիշել նախագիծը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

հունիսի 2024 թվականի N      -Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Uույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

1) Երևան քաղաքի Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում այգու վերականգնման, ուրբան և ճարտարապետական նոր լուծումներով այգու կառուցման քաղաքաշինական ծրագրի (այսուհետ` քաղաքաշինական ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա. քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում կապամոնտաժվեն տարբեր ժամանակահատվածում կառուցված տարաբնույթ և միջավայրին ոչ հարիր շինությունները՝ փոխարենն ապահովելով կրթության, առողջության, սպորտի, գիտության կամ մշակույթի առաջմղման և ջատագովության միջոցառումների համար միջավայրեր,

բ. տարածքի վերականգնման արդյունքում կձևավորվի հանրության համար  հանգստի, զբոսանքի, ժամանցի համար տեղային գրավիչ, հարմարավետ ու գեղագիտորեն բարեհունչ միջավայր, կմաքրվեն անկանոն ու քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ապահովմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքները, կիրականացվեն լանդշաֆտի ձևավորման, կանաչապատման, բացօթյա հանգստի գոտիների, մանկական խաղահրապարակների, հանրության համար հասանելի երկու թենիսի կորտերի ստեղծման աշխատանքներ,

գ. կբարելավվի սանիտարական վիճակը և կվերականգնվի էկոլոգիական հավասարակշռությունը, կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործման տարածքն առավելագույնս կազատվի տարաբնույթ շինություններից և օբյեկտներից՝ պահպանելով տարածքում առկա հուշարձանները և պատմամշակութային օբյեկտները.

2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված uեփականության օբյեկտները գտնվում են սույն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական ծրագրի իրականացման գոտում և վերջինս չի կարող արդյունավետորեն իրագործվել՝ առանց դրանց oտարման.

2. Սահմանել, որ`

1) uույն որոշման 1-ին կետոով սահմանված տարածքների ձեռք բերող է Երևան համայնքը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է.

4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

5. սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                          Ն ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Քննարկվել է

    03.09.2024 - 19.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 782

Տպել