Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կառլեն Միրզոյան 02.09.2024 10:59:56 | Անհրաժեշտ է դիտարկել նաև․ 1․ տնային կալանքի ընթացքում, երբ սահմանված չեն լրացուցիչ արգելքներ, հեռավար աշխատանքի առանձնահատկությունները։ 2․ վարչական հսկողության դեպքում, երբ սահմանված են լրացուցիչ արգելքներ, աշխատանքի առանձնահատկությունները։ | 1. Ընդունվել է 2. Չի ընդունվել | 1. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ մեղադրյալի համար չեն սահմանվում Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները, նախագծում կատարված փոփոխությունների համաձայն վերջինս կարող է դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքից կատարել իր աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով՝ գործատուի և աշխատողի համաձայնությամբ: 2. Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարագավորման առարկայից: |