ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N
260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 260-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով։
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծով առաջարկվում է՝
«Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետին վերապահել «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը հաստատելու լիազորություն, ինչպես նաև վերակազմակերպման գործընթացը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 260-Ն որոշմամբ սահմանված ժամկետում ավարտին հասցնելու և ՀՀ կառավարությանը հաշվետվություն ներկայացնելու նպատակով կատարել ժամկետների փոփոխություն։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մազպետի աշխատակազմի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6. Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
27.08.2024 - 11.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 694
Տպել