ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ 2024թ․ N -Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N
260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի և Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ ՀՀ Շիրակի մարզպետին վերապահել «Անի-Պեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը հաստատելու լիազորություն»։
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
27.08.2024 - 11.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 695
Տպել