ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
- օգոստոսի 2024 թվականի N -Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ,ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 10-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.1. Սահմանել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը՝ համաձայն հավելվածի:2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հաստատել պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգման՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող գանձապետական միասնական հաշվին (այսուհետ՝ գանձապետական միասնական հաշիվ), դատախազության և դատարանների կողմից վարվող դեպոզիտային հաշիվներին վճարումներ ընդունելու անդորրագրերի (վճարման անդորրագրերի) օրինակելի ձևերը և շրջաբերականով ուղարկել բոլոր առևտրային բանկերին: Նշված անդորրագրերը, ի թիվս այլնի, պետք է ներառեն նախաքննական մարմնի անվանումը, վարույթի համարը, քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում՝ մեղադրյալի տվյալները, վճարող անձի տվյալները, վճարման նպատակը:3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպոզիտային հաշիվներին վճարված դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարում առկա դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ի պահ հանձնված դրամական միջոցները, և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված վարույթներով վերականգնված և փաստացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում առկա դրամական միջոցները, ինչպես նաև այն դրամական միջոցները, որոնց ծագման աղբյուրը օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել, ենթակա են փոխանցման գանձապետական միասնական հաշվին:4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նախաքննական մարմինների դեպոզիտային հաշիվներին առկա արգելադրված դրամական միջոցները, որպես գրավ մուծված դրամական միջոցները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցները ենթակա են հաշվանցման Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ նախաքննական մարմինների համապատասխան դեպոզիտային հաշիվները ենթակա են փակման:5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:ՀավելվածՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի -ի N - Ն որոշման
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
1. Քրեական վարույթներով (մինչդատական և դատական վարույթների փուլերում) պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են գանձապետական միասնական հաշվին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 285-րդ, 286-րդ, 288-րդ կամ 290-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը վերականգնվում է հարկ վճարողի միասնական հաշվին, իսկ անհնարինության դեպքում՝ գանձապետական միասնական հաշվին:2. Քրեական վարույթներով մինչդատական վարույթի փուլում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը վճարվում են Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է գործը:3. Գանձապետական միասնական հաշվին վճարված դրամական միջոցները կառավարում և ծախսերը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:4. Քրեական վարույթով անձի արդարացման կամ վերջինիս նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում վերջինիս կողմից գանձապետական միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջեի միջոցների հաշվին: Դրամական միջոցների վերադարձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումին կցվում են վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցների վճարումը հավաստող վճարային անդորրագիրը, եզրափակիչ դատավարական ակտը (արդարացման դատավճիռը, քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը) և Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից տրված համապատասխան տեղեկանքը՝ պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերադարձման հիմքերի վերաբերյալ:Սույն կետով նախատեսված դիմումը ներկայացնում է պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով գանձապետական միասնական հաշվին վճարում կատարած անձը:5. Համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման դեպքում քրեական վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, եթե առկա չեն սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված՝ դրամական միջոցների վերադարձման հիմքերը, հսկող դատախազը տասնօրյա ժամկետում գրություն է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գանձապետական միասնական հաշվին վճարված դրամական միջոցների չափով համապատասխան համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությանը կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում կատարելու վերաբերյալ:6. Քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտի, քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման առկայության դեպքում, եթե առկա չեն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված՝ դրամական միջոցների վերադարձման հիմքերը, համապատասխան դեպոզիտային հաշվին ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցները տուժողի դիմումի հիման վրա ենթակա են փոխանցման տուժողի կողմից նշված հաշվին:7. Քրեական վարույթով անձի արդարացման կամ վերջինիս նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության կամ համապատասխան դատարանի դեպոզիտային հաշվին ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված գումարների վերադարձի վերաբերյալ տվյալ անձի՝ ՀՀ գլխավոր դատախազություն կամ ՀՀ դատական դեպարտամենտ ներկայացված դիմումին կցվում է վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցների վճարումը հավաստող վճարային անդորրագիրը:Սույն կետով նախատեսված դիմումը ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության կամ համապատասխան դատարանի դեպոզիտային հաշվին վճարում կատարած անձը:8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը ՀՀ գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ հաշվետու կիսամյակի ընթացքում քրեական վարույթներով համապատասխանաբար գանձապետական միասնական հաշվին և հարկ վճարողի միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ:9. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը ՀՀ գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:10. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում գանձապետական միասնական հաշվին, ինչպես նաև հարկ վճարողի միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի մասին՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:11. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում դատարանների դեպոզիտներ մուծված՝ արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:
-
Քննարկվել է
21.08.2024 - 05.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 975
Տպել