Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2024 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • 5-րդ կետի 2-րդ ենթակետում «եթե» բառից հետո լրացնել «դիմում-հայտարարության մեջ ներառված» բառերով.
  • 10-րդ կետի 4-րդ ենթակետում «անդամների» բառը փոխարինել «չափահաս անդամների, վերջիններիս ցանկության դեպքում՝ նաև անչափահաս անդամների» բառերով.
  • 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով՝

«10.1. Ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները։».

  • 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում համապատասխանաբար «5», «4» և «3» թվերից առաջ լրացնել «մինչև» բառով.
  • 14-րդ կետի 1-ին ենթակետում «անդամներից յուրաքանչյուրը» բառերը փոխարինել «անդամները» բառով.
  • 18-րդ կետի 3-րդ ենթակետում «զոհվածի» բառից հետո լրացնել «(2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված շահառու)» բառերով և «անդամով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
  • 3-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» և «զ» պարբերություններով.

«ե. ընտանիքը չի համապատասխանում դիմում-հայտարարության մեջ ընտրված թիրախային խմբին (3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անդամով ընտանիք),

զ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու».

  • 3-րդ կետի 6-րդ ենթակետում «տվյալները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմում-հայտարարության մերժման համար հիմք է հանդիսացել 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու հանդիսանալը» բառերով,
  • 3-րդ կետի 11-րդ ենթակետում «ինքնաշխատ եղանակով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալների նույնականացումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով համապատասխան թվային տվյալների (երեխա-ծնող կապը, գրանցված ամուսնության փաստը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը հավաստող տվյալների) բացակայության կամ թերի լինելու պատճառով։ Այս դեպքում ծառայությունը դիմում-հայտարարությունը հաստատում կամ մերժում է՝ հիմք ընդունելով շահառուների նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները, որոնք ի լրումն առցանց դիմում-հայտարարության շահառուն ներկայացնում է ծառայություն համապատասխան էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո։ Ծառայությունը դիմում-հայտարարությունը հաստատում կամ մերժում է վերոնշյալ բնօրինակները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
  • 3-րդ կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերով՝

«13) եթե շահառուն սույն կարգով սահմանված ընթացակարգով ստանում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագիր, ապա հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից վերցնում է տեղեկանք, որում ներառված են հետևյալ տեղեկությունները՝

ա. կազմակերպության անվանումը, բանկային (տարանցիկ) հաշվի համարը,

բ. շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթուղթը,

գ. վարկային պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, գործողության ժամկետը, վարկի տեսակը (ձեռքբերում, կառուցապատում),

դ. անշարժ գույքի ձեռքբերման արժեքը,

ե. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի հասցեն,

զ. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի բնակելի մակերեսը,

է. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի սեփականատերերի (համասեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթուղթը,

ը. հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարը տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ (եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա մնացորդային չափը տրվում է դրամով՝ հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը),

թ. հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցը.

14) շահառուն, սույն կետի 13-րդ ենթակետում նշված տեղեկանքին կցում է իր անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը, ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի սեփականության վկայականը և հավաստագրի գործողության ընթացքում ներկայացնում է ծառայություն (այդ թվում՝ տարածքային կենտրոններ).

15) ծառայությունը, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում մշակում է ստացված տեղեկատվությունը, ստուգում է գործող հիփոթեքային վարկի համապատասխանությունը Ծրագրի հիմնական պայմաններին, որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի պայմաններին բավարարող շահառուների համար տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին փոխանցում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափը, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.

16) Ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝

ա. ձեռք բերված բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը գերազանցում է 55 մլն դրամը,

բ. ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից,

գ. ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

17) սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը մահվան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի՝ մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.

18) սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և շահառուն կարող է սույն կարգով սահմանված ընթացակարգով ներկայացնել նոր դիմում-հայտարարություն։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    20.08.2024 - 05.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1154

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Սույն որոշման 16-րդ կետի "բ" ենթակետով սահմանված է, որ ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝ ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից։ Հետաքրքիր է, ո՞ր նորմատիվատեխնիկական չափանիշների հիման վրա է ՀՀ կառավարությունը սահմանում բնակելի տարածքի մակերեսը՝ (12քմ):

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Կարծում ենք սույն որոշման 10-րդ կետից հետո 10․1 կետի ձևակերպումը՝ "ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները" հստակեցման կարիք ունի։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմով է պարզվելու, որ շահառուի ընտանիքի անդամը մահացել է հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ։ Այդ պարզելու պարտավորությունը ո՞վ կամ ո՞ր մարմինն է կրելու և ի՞նչ ժամկետում։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

«Այն դեպքերում, երբ ընտանիքի չափահաս կամ անչափահաս (այս դեպքում չափահաս անդամի հետ միասին) անդամը ՀՀ սահմաններից դուրս է (են) եկել արտերկրում բուժում ստանալու նպատակով՝ այս մասին համապատասխան փաստաթուղթ /բժշկական եզրակացություն կամ տեղեկանք/ ներկայացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Տեսնել ավելին