Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով սահմանվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի իրացման ընթացակարգը, ինչպես նաև հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

  • Քննարկվել է

    20.08.2024 - 05.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1163

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Սույն որոշման 16-րդ կետի "բ" ենթակետով սահմանված է, որ ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝ ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից։ Հետաքրքիր է, ո՞ր նորմատիվատեխնիկական չափանիշների հիման վրա է ՀՀ կառավարությունը սահմանում բնակելի տարածքի մակերեսը՝ (12քմ):

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

Կարծում ենք սույն որոշման 10-րդ կետից հետո 10․1 կետի ձևակերպումը՝ "ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները" հստակեցման կարիք ունի։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմով է պարզվելու, որ շահառուի ընտանիքի անդամը մահացել է հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ։ Այդ պարզելու պարտավորությունը ո՞վ կամ ո՞ր մարմինն է կրելու և ի՞նչ ժամկետում։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.08.2024

«Այն դեպքերում, երբ ընտանիքի չափահաս կամ անչափահաս (այս դեպքում չափահաս անդամի հետ միասին) անդամը ՀՀ սահմաններից դուրս է (են) եկել արտերկրում բուժում ստանալու նպատակով՝ այս մասին համապատասխան փաստաթուղթ /բժշկական եզրակացություն կամ տեղեկանք/ ներկայացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Տեսնել ավելին