ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ սահմանված Գագիկ Հրաչիկի Կլեկչյանի և Կարեն Սուրենի Ալեքսանյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին Նյու Յորքի համալսարանում և Կարեն Սուրենի Ալեքսանյանի Ցինխուայի համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածով տրվել է տարկետում մինչև 2025 թվականի ամառային զորակոչը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Գ. Կլեկչյանին տրվել է արձակուրդ 2022թ-ի գարնանային կիսամյակից մինչև 2022թ-ի աշնանային կիսամյակը, որի հետևանքով երկարաձգվե է Գ. Կլեկչյանի բակալավրիատի կրթական ծրագրի ավարտի ժամկետը մինչև 2026 թվականի հունիսի 14-ը:
Կապված մի շարք արտասահմանյան բուհերում կրթության կազմակերպման առանձնահատկություններով՝ ուսումնառությունը սկսելու ժամանակահատվածում կրթությունը ավարտելու ժամկետները հստակ չի լինում, ինչպես նաև բուհի կողմից տեղեկանքները ավելի ուշ են տրվում, որի պատճառով գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու նախագիծը շրջանառելու ժամանակ դիմորդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն կարողանում ներկայացնեն իրենց ուսումնառության ավարտի վերաբերյալ հստակ ժամկետները, որն էլ կարողանում են ներկայացնեն միայն ուսումնառությունը մեկնարկելուց հետո: Կ. Ալեքսանյանը իր ուսումնառության ավարտի հստակ վերջնաժամկետի ավարտի վերաբերյալ տեղեկանքը ստացել է ավելի ուշ, որով էլ պայմանավորված կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը այս պահին չի համապատասխանում իր ուսումնառության փաստացի ժամկետի հետ: Նշված փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացու կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի, ըստ որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիս 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացիներ Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին և Կարեն Սուրենի Ալեքսանյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
16.08.2024 - 31.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 873
Տպել