Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________   2024 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման  հավելվածի 16-րդ կետով`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը որոշում է.

  1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի  1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2021 թվականի  ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման  հավելված 1-ի՝

        1)   3-րդ կետի 24-րդ և 47-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

               2)   4-րդ  կետը լրացնել նոր 4.1 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4.1. Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին (ծնվ.՝ 30.03.2003 թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տպագրիչների 9, Նյու Յորքի համալսարան) տալ  տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի հունիս 14-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ»,

              3)  5-րդ կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.

     «3) Կարեն Սուրենի Ալեքսանյանին (ծնվ.՝ 01.04.2003թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Բուժական, 1-ին փող., տուն 4, Ցինխուայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

       

 

 

 

 

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    16.08.2024 - 31.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 866

Տպել