Հիշել նախագիծը
Նախագիծը չի ընդունվել
«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աշոտ Հովհաննիսյան 13.08.2024 03:11:45 | Ընդհանուր առմամբ կողմ լինելով նախագծին, բարեփախումների ընթացքը արագացնելու և համակարգում անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, առաջարկում եմ դիտարկել համակարգի հնաբնակների նկատմամբ ոստիկաններին ներկայացվող չափորոշիչների խստագույնս կիրառումը, չսահմանափակվելով միայն գիտելիքների ստուգմամբ և ատեստավորմամբ: Ոստիկանությունում, ներառյալ օպերատիվ ծառայություններում, երիտասարդների հետ աշխատում են համակարգի զգալի թվով երկարակյացներ, որոնք ինչ որ տեղ հանդիսանում են ,,հեղինակություններ,, երիտասարդների համար, սակայն ոչնչով չեն համապատասխանում ժամանակակից ոստիկանի կոչմանը և նրանց ներկայությունը միայն ձգձգում է համակարգի բարեփոխումներին: Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան գործողություններ համակարգը նրանցից արագ կարգով մաքրելու համար: Առաջին հերթին պետք է խստորեն կիրառվեն ոստիկանի արտաքին տեսքին և կազմվածքին ներկայացվող պահանջները՝ հասակ, քաշ, ատլետիկ կազմվածք և այլն: Քիչ չեն այնպիսի ոստիկանները, որոնք զբաղեցնելով օպերատիվ բնույթի պաշտոններ, ունենալով տեղաշարժման դժվարություններ, իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը սահմանափակում են միայն գրագրությամբ; որի նպատակը ոչ թէ խնդիրների փաստացի կարգավորումն է, այլ ուղղակի թղթի վրա դրանց ,,փակումն է,,: Նման աշխատակիցներից համակարգի մաքրումը զգալիորեն կարագացնի բարեփոխումների ընթացքը: |