Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի

25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի

 (այսուհետ՝ Նախագիծ)

 

  1. Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի  N 603-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

         2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի  N 603-Ա որոշում։

         3 Նախագծի կարգավորման նպատակը

Նախագծով խմբագրական բնույթի փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ՝ վերջինիս ձևակերպումները համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 07-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքով կատարվել է փոփոխություն սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում։ Հարկ է նշել, որ նշված դրույթի կիրարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականնի դեկտեմբերի 25-ի N 821–Ն որոշմամբ սահմանված կարգով, մասնավորապես 19․2-րդ կետով, որի իրավաչափությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքով սահմանված լիազորող նորմին։

       4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

       Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

       5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության     կողմից։

       6 Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 26-ի N 603-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին կետի կատարումը։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    09.08.2024 - 25.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անձնագրեր և վիզաներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 873

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

25.08.2024

Նախագծի 1-ին մասի 8-րդ կետով 19.2 կետը նոր խմբագրությամբ շարադրելը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։ Կետից հանվում է առաջին նախադասությունը, որով սահմանվում է, որ անգործունակ անձանց դեպքում փաստաթղթերը ներկայացնում և ստանում են օրինական ներկայացուցիչները։ Հանվում է նաև անձի գտնվելու վայր այցելելու միջոցով դիմումների ընդունման հնարավորությունը, իսկ հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի դեպքում՝ կազմակերպության աշխատակազմի կողմից ստացումը։ Առաջարկում ենք պահպանել անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցիչների կողմից փաստաթղթերի ներկայացման և անձնագրի ստացման հնարավորությունը, քանի դեռ պահպանվում է անգործունակության համակարգը։ Երկրորդ նախադասության դեպքում անհրաժեշտ է քննարկել, թե ինչու է պետք քաղաքացիներին այս հնարավորությունը տալ բացառապես 1-ին խմբի հաշմանդամութուն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խոր աստիճան ունենալու դեպքում։ Մասնավորապես՝ պետք է նկատել, որ անձը կարող է ունենալ տեղաշարժման այնպիսի դժվարություն, որը կարող է խոչընդոտել անձի՝ տանից դուրս գալուն՝ ունենալով ֆունկցիոնալության գնահատման ծանր (ոչ խորը) սահմանափակում։ Ուստի, այստեղ կարևորը ոչ թե հաշմանդամության այս կամ այն խումբը (սահմանափակման աստիճանը) ունենալն է, այլև անձամբ դիմելու դժվարությունը կամ անհնարինությունը։ Նոր տարբերակից անհասկանալի է նաև, թե արդյոք ներկայացուցիչները պարտավոր են ունենալ նոտարի կողմից հաստատված լիազորագիր և ինչ լուծում է առաջարկվում դրա անհնարինության դեպքում։ Անհրաժեշտ ենք համարում որոշակի փոփոխություններով պահպանել նաև տվյալ կետի վերջին նախադասությունը՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որ կարող են ունենալ անձինք հոգեբուժական կազմակերպությունում բուժում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստանալիս։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 19.2 կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «19.2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիների անձնագրերի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթեր կարող են ներկայացնել և անձնագրերն ստանալ նրանց օրինական ներկայացուցիչները։ Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք առողջական վիճակի կամ ֆիզիկական միջավայրի անմատչելիության պատճառով չեն կարող փաստաթղթեր ներկայացնել կամ անձնագիրը ստանալ ինքնուրույն, իրավունք ունեն հանդես գալու ներկայացուցիչների միջոցով։ Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաատաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը։ Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է լիազոր մարմինը կամ նրա տարածքային ստորաբաժանումը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր: Հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք ստացող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, համապատասխան մարմին է ներկայացնում, ստանում և անձնագիրը քաղաքացուն է փոխանցում տվյալ կազմակերպության աշխատակազմը։»։

Տեսնել ավելին