Հիշել նախագիծը
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
55 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Robert Mansuryan 21.08.2024 00:50:06 | 169.13 հոդվածի փոփոխության վերաբերյալ հարց. եթե Գլխավոր հաշվապահը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, այսինքն չունի փորձագետ հաշվապահի որակավորում, ինչպես կարող է առաջին տույժը կրելուց 30 օր հետո բավարարել օրենքով սահմանված պահանջները: Դա գործնականում անհնար է: Ոլորտին տեղյակ մասնագետները գիտեն, որ հաճախ տարիներ են պահանջվում որակավորման քննությունները հանձնելու համար: Միանգամից սահմանեք օրենքով, որ այն տնօրենները, ովքեր չեն ազատի աշխատանքից իրենց որակավորում չունեցող գլխավոր հաշվապահներին կտուգանվեն 1 մլն. դրամով: Բազմաթիվ օրինակներ կան, երբ կազմակերպությունները տարիներ շարունակ օրինապահ հարկատուի հավաստագիր են ստանում, բայց գլխավոր հաշվապահը փորձագետ հաշվապահի որակավորում չունի: Դրանից լավ ցուցանիշ պետության համար կարծում եմ չպիտի լինի: Ինչու եք մտնում մասնավոր բիզնեսի տիրույթ և որոշում, թե ինչպիսին պետք է լինի կազմակերպության գլխավոր հաշվապահը: Կազմակերպության ղեկավարի իրավասությունն է ընտրել իրեն հարմար գլխավոր հաշվապահ: Գլխավոր հաշվապահի որակավորումը ճիցտ է պահանջել միայն ԲԲԸ-րի, հիմնադրամների, հանրային հետաքրքրություն ներկայացնող, բորսաներում արժեթղթեր, պարտատոմսեր թողարկած կազմակերպություններից: Իսկ ընդհանուր առմամբ, այս նոր օրինագիծը հաստատում է օրեցօր տարածվող այն միտքը, որ կա կոռուպցիոն, կլանային, հանցագործ պայմանավորվածություն Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և ՀՀ Ֆինանսների նախարարության որոշ պաշտոնյաների միջև: Կարող ենք միայն գլխի ընկնել, թե ինչու 2020թ-ից գործողության մեջ դրված Հաշվապահական հաշվառման մասին նոր օրենքով սահմանվեց պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների այդքան ցածր շեմ: Շրջանառության մեջ դրվեց փորձագետ հաշվապահի, մասնագիտացված կառույցի և այլ նորմեր, որոնք որակավորում տրամադրելու մենաշնորհը իրենց մենաշնորհային գներով նվիրեցին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, իսկ ավելի ճիշտ կլինինի ասել նրա ղեկավարներին: Նախկինում պետությունը գանձում էր պետական տուրք որակավորման քննություններ հանձնողներից և վերջ: Հաշվապահական հանրությունը քաջատեղյակ է, թե այժմ պալատը որքան բարդ և բազմափուլ քննություններ է սահմանել փոձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար: Մարդիկ կան արդեն 1 մլն. դրամից ավել վճարումներ են կատարել, բայց որակավորում չեն ստացել: Էլ չենք խոսում անդամակցության վճարների և ՇՄԶ պարտադիր դասընթացների մասին: Եվ այստեղ մեծ հարցական կա. ինչու պետք է մի հասարակական կազմակերպություն իր ձեռքերում պահի ամբողջ ոլորտի մասնագիտական որակավորման և պատրաստման գործառույթը, կամայականորեն սահմանի գներ, ընթացակարգեր, կանոններ: Այս ամենը կոռուպցիայի, քվոտավորման, մի խումբ մասնավոր մարդկանց հարստացման կազմակերպված սխեմա է, և ժամանակն է, որպեսզի համապատասխան քննչական մարմինները տան այս հարցերի պատասխանները: | Չի ընդունվել: Նախագիծը չի սահմանում վարչական պատասխանատվության նոր միջոցներ, այլ նպատակ ունի կանոնակարգել նախատեսված և տարիներ շարունակ գործող վարչական պատասխանատվության չափը: Միաժամանակ, հայտնում ենք, որ պարտադիր աուդիտի պահանջ սահմանող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագծի քննարկումների, ինչպես նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչ օրս պարտադիր աուդիտի պահանջը վերանայելու առաջարկություններ չեն ստացվել, ինչը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այդ պահանջը հիմավոր է և նպաստում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Ձեր կողմից ներկայացված մյուս դիտարկումները նախագծի հետ որևէ առնչություն չունեն: | |
2 | Միլ Նար ՍՊԸ 21.08.2024 12:26:55 | Մեր կառավարությունում միայն մտածում են էլ ինչպես բարդացնեն քաղաքացիների կյանքը: | Դիտարկումը նախագծի հետ որևէ առնչություն չունի: | |
3 | Արթուր Ավետիսյան 24.08.2024 18:14:55 | Շատ անգամ կհամաձյնվեմ այս նախագծին, բայց ոչ այսօր կամ մի 5 տարի հետո անգամ։ հետաքրքիր է հարյուր հազարավոր ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ ների հաշվապահաությունը ով է անելու մի 2000+/- 1000 անձ փորձագետ հաշվապահներ՞։ Չեք կարծում, որ Դուք սխալ նախագիծ էք "ստեղծագործել"։ | Չի ընդունվել: Նախագիծը չի սահմանում վարչական պատասխանատվության նոր միջոցներ, այլ նպատակ ունի կանոնակարգել նախատեսված և տարիներ շարունակ գործող վարչական պատասխանատվության չափը: Ընդ որում, գործող օրենսդրության համաձայն՝ 2023 թվականի հաշվետու տարվա արդյունքներով որակավորված գլխավոր հաշվապահ ունենալու պահանջը վերաբերում է շուրջ 550 կազմակերպության: |