Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
3461 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Փայլակ Տոնոյան 13.08.2024 16:34:57 | Իսկ տնտեսվարողը հաշվապահական սխալի պատճառով էլ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի՞ Թե՞ նախատեսել եք հաշվապահին էլ քրեական պատասխանատվության ենթարկել, որ սխալվել է։ Հերթական կարճ մտածված, չքննարկված ու չեփված նախագիծը։ | ||
2 | Գայանե Հուսնունց 13.08.2024 17:02:18 | Փաստորեն, բյուջեն ամեն հնարավոր ձևով լցրեցիք վերջացրեցիք, հիմա էլ ավելի կարևոր գործով եք զբաղվելու՝ բանտերն եք լցնելու: ՀՀ-ում հանցագործների թիվը մեծացնենք, և ամենևին կարևոր չէ, որ մարդիկ սխալվել են ու պատրաստ են սխալը ուղղել...չէ, ինչպես կարելի է, թող նստեն, բիզնեսը տանուլ տան, ոչինչ, որ դրանից բյուջեն կտուժի, կարևորը շատ «հանցագործներ» կբռնեք, ցուցանիշ է էլի, թող լինի, բա հետո սերունդներին ինչ պատմեիք... | ||
3 | Վահագն Մակարյան 14.08.2024 17:37:52 | Իչքան հնարավոր է հրաժարական տվեք ու գնացեք գրողի ծոցը։ | ||
4 | Արփինե Սահակյան 14.08.2024 18:49:23 | Ավելի հիմար և հակապետական, տնտեսությունը կործանող նախագիծ դժվար է պատկերացնել։ Բանտարկել գործարարին` ուրեմն միանգամից գլխատել բիզնեսը, մի քանի տարի անց ոչ մի գործարար չի ցանկանա մեր երկրում աշխատել֊ արարել։ Էությունը երկնելու փոխարեն իջեք ձեր գահից, ՊԵԿ աշխատակիցներ, գնացեք շփվելու բիզնեսի հետ, ու հաստատ շատ ավելի ճիշտ ու ադեկվատ առաջարկներ կստանաք տնտեսության զարգացման համար։ | ||
5 | Արմեն Պապյան 14.08.2024 19:45:56 | Մի արեք նման բան, վարչարարությունը հեշտացնելու համար տոտալիտար համակարգ եք ստեղծում, դա ոչ մի կերպ արդարացված չէ։ | ||
6 | Վազգեն Գրիգորյան 15.08.2024 10:11:23 | Պեկի հերթական ահաբեկչական նախագիծը։ Գործարարին բանտակոխ անելով ի՞նչ տնտեսություն եք ուզում ունենալ։ Որն է շահը? Հարկային օգուտներ չստանալով՝ մարդկանց դատապարտել անազատության, անգամ վնասները հատուցելուց հետո? Ինչու? Կանխամտածված է սա, որ ջախջախիլ անեք այն, ինչ մնացել է, սարսափի ու ահի մթնոլորտում մարդը չուզենա անցամ որևէ գործ ձեռնարկել։ Ուշքի եկեք, 10 տարուց էլ տնտեսական միջավայր չեք ունենալու, որպեսզի գոնե ձևի համար նախագիծ մշակեք… | ||
7 | Լիլիթ Արմենակյան 15.08.2024 13:24:29 | Դեմ եմ | ||
8 | Լիլիթ Արմենակյան 15.08.2024 13:24:49 | Առաջարկում եմ չընդունել | ||
9 | Խաչատուր Շաբոյան 15.08.2024 23:38:37 | Զեր անգրագետ աշխատանքի արդյունքում մարդկանց բանտեր եք ուզում նստացնել | ||
10 | Արմեն Ղազարյան 16.08.2024 09:25:44 | Հարկերի վճարման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմերի վերացումը ՀՀ ՊԵԿ-ը փորձում է «հիմնավորել» հարկային կարգապահությունը բարձրացնելու և հարկային հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտությամբ: ՊԵԿ-ի կողմից նման արդյունքի ակնկալումը որևէ մասնագիտական դատողության շրջանակում պարզապես չի տեղավորվում, քանի որ հարկային կարգապահության բարձրացման առանցքային բնութագրիչներից մեկն, ի վերջո, հարկի վճարմանը (հարկի վճարման ապահովմանը) հասնելն է: Եթե գործող իրավակարգավորումներից հանվում են քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը, ապա ակնհայտ է, որ քրեական պատասխանատվությունից չազատվելու դեպքում որևէ անձ անկասկած կամովին չի վճարելու նաև հարկերի գումարը (դժվար է պատկերացնել, որ կգտնվի որևէ անձ, որը կդատապարտվի օրինակ ազատազրկման և միաժամանակ կամովին կվճարի նաև չվճարված հարկի գումարները. վստահաբար դա տեղի չի ունենանալու, քանի որ անձը արդարացիորեն համարելու է, որ արդեն իսկ ազատազրկման տեսքով չափազանց «ծանր գին» է վճարել ինչ-ինչ համգամանքներով պայմանավորված՝ թույլ տրված իրավախախտման համար): Հետևաբար, եթե ՊԵԿ-ն իրականում մտահոգված է հարկային կարգապահության բարելավմամբ, ապա պետք է հրաժարվի նման նախաձեռնությունից, քանի որ այն ուղղակիորեն խորացնելու է հարկային անկարգապահությունը: | ||
11 | Hamest Suqiasyan 16.08.2024 23:27:49 | Անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պարագայում ՊԵԿ-ը ստիպված է լինելու լրացուցիչ վարչարարական ջանքեր կիրառել և ռեսուրսներ ծախսել չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որևէ անձ կամովին չի վճարելու հարկերի գումարները, եթե միաժամանակ ենթարկվի նաև քրեական պատասխանատվության: Ընդ որում, ՀՀ հարկային օրենսգիրքը հարկային մարմիններին բավականին լայն գործիքակազմ է վերապահել հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Հետևաբար, առաջանում է պարզագույն հարց. եթե անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պարագայում ՊԵԿ-ը ստիպված է լինելու կիրառել այդ գործիքակազմը՝ նաև հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա այդ լայն գործիքակազմն ինչու՞ չի կիրառում նախքան քրեական գործեր հարուցելը: Այս ամենից, տպավորություն է ստեղծվում, որ ՊԵԿ-ի գերնպատակը անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլ ոչ թե հարկերի վճարման ապահովմանը հասնելը: | ||
12 | Լիլիթ Դադիկյան 17.08.2024 14:11:56 | Հարկային կարգապահությունը մեծապես կախված է թե՛ տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների (հաշվապահներ, հարկային մասնագետներ և այլն) և թե՛ հարկային ծառայողների հարկային գրագիտության մակարդակից: Հաշվի առնելով հարկային օրենսդրության բարդությունը, դրա փոփոխման հաճախականությունը, օրենսդրական նորմերի կիրառման մասնագիտական նրբությունները, միջազգային հարկային իրավակարգավորումների կիրառման առանձնահատկությունները՝ անգամ պրոֆեսիոնալ մասնագետների գերակշիռ մեծամասնությունը երաշխավորված չէ անսխալ գործելաոճից: Նման պարագայում ոչ միտումնավոր մասնագիտական սխալներ թույլ տված անձանց համարել հանցագործներ և ենթարկել քրեական պատասխանատվության՝ պարզապես անթույլատրելի է: | ||
13 | Գագիկ Կարապետյան 17.08.2024 14:15:44 | Քրեական գործերի հարուցման հիմքում դրված «նախնական հաշվարկները» շատ դեպքերում այնքան հեռու են լինում չվճարված հարկի իրական մեծություններն արտացոլելուց, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ հաշվարկները կատարվել են որևէ այլ երկրի օրենսդրություն կիրառելով: Սակայն, դա դեռ ամենը չէ. «նախնական հաշվարկների» հիման վրա քննիչի նշանակած հարկային ստուգումների ընթացքում հարկային ծառայողները համարձակություն չեն դրսևորում քննիչի տրամադրած «ելակետներից» էականորեն շեղվելու: Արդյունքում ունենում ենք անհիմն կազմված ակտ, որը հետագայում վերացվում է դատական կարգով, իսկ մինչև ակտի վերացումը՝ կալանավորված անձ: Հետևաբար, միանգամայն արդարացի են հանրայնորեն շրջանառվող այն մասնագիտական տեսակետները, որ նման պարագայում քրեական պատասխանատվություն պետք է կիրառվի հենց վերը նշված պետական ծառայողների նկատմամբ: | ||
14 | Նիկ֊Ա 18.08.2024 09:47:30 | Նշված նախագծի ընդունումը կհանգեցնի նրան, որ էականորեն կնվազեն պետբյուջե գումարների վերականգնումները, որոնք մինչ օրս կատարվում էին տուժ, տուգանքների հետ միասին, քանի որ եթե չկա խրախուսական նորմալ, ապա տնտեսվարողների կողմից գումարների վերականգնումը անիմաստ կլինի, իսկ դրանց բռնագանձումը կբերի սոցիալական լարվածության և գործարար միջավայրի վատթարացման։ Բացի այդ, աշխարհի բոլոր առաջադեմ և զարգացած երկրներում նշված պրակտիկան չի կիրառվում, քանի որ հակասում է ազատական տնտեսության սկզբունքներին։ | ||
15 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.08.2024 19:47:48 | «Մաքսանենգություն» հասկացությունը սահմանված է նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 239-րդ հոդվածով: Այդ դեպքում առաջնահերթությունը որ սահմանմանն է տրվելու: | ||
16 | Հերմինե Դոխոյան 18.08.2024 20:33:35 | Նախագծի ընդունման դեպքում պետք է պարզապես մոռանալ առհասարակ ՀՀ ներդրումային գրավչության մասին: Ավելին, տեղի է ունենալու ՀՀ-ից կապիտալի արտահոսք: Հարկային իրավախախտումների դեպքերով ՊԵԿ-ը, որպես կանոն, գերադասում է կալանավորել կազմակերպությունների հիմնադիրներին, քանի որ վերջիններս են կայացնում չվճարված հարկի գումարները վճարելու կամ չվճարելու վերաբերյալ որոշումները և նրանց կալանավորելով հարկի վճարմանը հասնելու գործընթացը ՊԵԿ-ի համար շատ ավելի դյուրին է: Բայց չպետք է մոռանալ, որ կազմակերպության հիմնադիրները նաև ներդրումային որոշումներ կայացնող անձինք են: Եվ, եթե գործող խրախուսական նորմերի գործողության դեպքում նրանք երաշխավորված են, որ հարկային իրավախախտումը հաստատվելու դեպքում կարող են վճարել հարկերը և չենթարկվել քրեական պատասխանատվության, ապա առաջարկության ընդունման դեպքում կատարված ներդրումներն պարզապես հանելու են ՀՀ-ից: | ||
17 | Նարինե Ազիզյան 19.08.2024 11:12:24 | Ավելորդ է անգամ հիմնավորել, որ նման նախագծի ընդունումը պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Եթե հարկ վճարողը ինչ-ինչ հանգամանքներում թույլ է տվել հարկային իրավախախտում, ապա ձգտելու է համաձայնության հասնել համապատասխան հարկային ծառայողների հետ՝ քրեական պատասխանատվություն նախատեսող շեմը (10 կամ 20 մլն. դրամը) չգերազանցելու կամ առհասարակ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար: Եվ հակառակը, հարկային ծառայողները, քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով պարզապես իրենք են թելադրելու իրենց պայմանները՝ հարկ վճարողի հետ համաձայնության գալու հարցում: | ||
18 | Լիդա Մնացականյան 19.08.2024 12:00:38 | ՀՀ գործող քրեական օրենսգիրքն ընդունվել է 2021 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Նոր քրեական օրենսգրքով պահպանվել են նախկին քրեական օրենսգրքով սահմանված խրախուսական նորմերը՝ հարկերի վճարման հիմքով անձին քրեական պատասխանատվության չենթարկելը: Այսինքն, թե՛ նախկին օրենքի գործողության երկար տարիների ընթացքում և թե՛ նոր օրենքի ընդունման փուլում ՊԵԿ-ը չի համարել, որ այդ խրախուսական նորմերի վերացումը կբարձրացնի հարկային կարգապահությունը և կկանխարգելի հարկային հանցագործությունները: Մյուս կողմից, ամեն տարի ՊԵԿ-ը հայտարարում է, որ հարկային կարգապահությունը բարելավվում է (յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոնների թվաքանակի աճ, հայտարարագրվող շրջանառությունների աճ, ձևակերպվող վարձու աշխատողների թվականակի աճ, աշխատավարձի ֆոնդի աճ և այլն): Հետևաբար, եթե նոր օրենքի ընդունման դեպքում պահպանվել են խրախուսական նորմերը (ըստ էության կարևորվել է հարկերի վճարման հանգամանքը), իսկ նոր օրենքի ընդունումից հետո հարկային կարգապահությունը բարելավվում է, ապա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս առաջարկության ներկայացումն ամենևին հարկային կարգապահության բարելավման կամ հարկային հանցագործությունների կանխարգելման նպատակ չի հետապնդում, այլ հետապնդում է բոլորովին այլ (հնարավոր է քաղաքական) նպատակ: | ||
19 | Vahan Gasparyan 19.08.2024 12:04:07 | ՊԵԿ-ի կողմից նման օրենսդրական նախաձեռնությունների շարունակականության պայմաններում գործարարների համատարած արտագաղթն ապահովված է, որն էլ իր հերթին կհանգեցնի տնտեսության աստիճանական անկմանը, մեր պետության համար՝ առանց այն էլ այս դժվարին պահին: | ||
20 | Դավիթ Վարդանյան 19.08.2024 12:35:47 | Ի տարբերություն նախորդ տարիների, 2024 թվականի ընթացքում ՊԵԿ-ը հերոսաբար չի հայտարարում հարկային եկամուտների հաստատված ցուցանիշների գերակատարման մասին: Ավելին, ըստ պաշտոնական տեղեկատվության 2024 թվականի 1-ին կիսամյակի հարկային եկամուտները պակաս են հավագրվել ծրագրավորվածից շուրջ 117 մլրդ. դրամ: Այս միտումների պահպանման դեպքում տարեկան թերակատարումը կարող է հասնել շուրջ 230 մլրդ. դրամի, որը բյուջեով հաստատված տարեկան հարկային եկամուտների գրեթե 10 տոկոսն է: Իհարկե, պետության համար կարևոր է, որ կառավարությունը տիրապետի բավարար ֆինանսական ռեսուրսների՝ բյուջեով նախատեսված ծախսերի կատարման համար: Բայց դա ամենևին չի նշանակում, որ որպես ստեղծված իրավիճակի շտկման ուղղություն պետք է դիտարկվի գործարարներին համատարած քրեական պատասխանատվության ենթարկելը, դրա պատճառները պետք է փնտրել այլ տեղերում, առավել ևս որ հարցի կարգավորման այդ տարբերակը ունենալու է միանգամայն հակառակ էֆեկտը՝ մեծանալու են հարկային չվճարումները: | ||
21 | Narine Simonyan 19.08.2024 15:28:38 | Միջազգային փորձի ուսումնասիրությունը նույնպես փաստում է, որ երկրների գերակշիռ մեծամասնությունը հարկային իրավախախտումների դեպքում նույնպես նախապատվությունը տալիս է հարկերի վճարման հանգամանքին և կիրառում է նման խրախուսական նորմեր: Մասնավորապես, ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կիրառում են նման խրախոսւական նորմեր: Դժվար է հիմնավորել, որ հարկային կարգապահությունը Հայաստանում ավելի ցածր է, քան օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում կամ Ղրղզստանում: Ի վերջո, ժամանակն է գիտակցել, որ հարկային վարչարարության ընթացքում գործարարությանը չվնասելը պետք է համարվի գերակա, և հարկային իրավախախտումների դեպքում քրեական գործիքակազմը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ վարչա-իրավական եղանակներով հարկային պարտավորությունների կատարումն ապահովող բոլոր հնարավորությունները սպառված են: | ||
22 | Arus Davtyan 19.08.2024 16:29:02 | Նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելուց առաջ ՊԵԿ-ը ճիշտ կլիներ նախ հանդես գար ինքնահարցադրմամբ և վերլուծելով վերջին տարիներին ձևավորված իրողությունները բացահայտեր, թե արդյո՞ք հարկային ծառայողներն իրենց վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ գործում են իրավաչափ և հարկ վճարողներին առաջադրում են բացառապես օրենսդրության պահանջներին համապատասխանող չափով հաշվարկված հարկեր: Բազմաթիվ հարկային ստուգումների ընթացքի և արձանագրված արդյունքների պարզ դիտարկումները փաստում են, որ պատկերը շատ մեղմ ասած «տխուր է», քանի որ. Ստուգման ակտերի նախագծերի կազմման փուլում ակտի նախագծի վերաբերյալ ներկայացված առարկություններն առհասարակ քննարկման առարկա չեն դառնում (չկա որևէ դեպք, երբ ակտի նախագծի վերաբերյալ ներկայացված առարկության արդյունքում վերջնական ակտը բովանդակային առումով փոխվի): Այսինքն, վարչարարական այն «ֆիլտրը» որը օրենքի պահանջով պետք է աշխատի և կանխարգելի անհիմն ակտերի կազմումը և զերծ պահի կարգապահ հարկ վճարողին հետագա ռեսուրսների անհարկի վատնումից, գոյություն չունի, չի աշխատում. Հարկային մարմնի բողոքարկան հանձնաժողովը բավարար խորությամբ չի ուսումնասիրում համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերը և հարկ վճարողներին ուղղորդում է դատարան (դրանց հիմնական մասը դատարանի որոշումներով վերացվում են): Դա է պատճառը, որ համալիր ստուգման ակտերով հանձնաժողովին դիմելու դեպքերը կտրուկ նվազել են: ՊԵԿ-ի կայքից կարելի է հեշտությամբ տեսնել, որ հանձնաժողովին հիմնականում դիմում են թեմատիկ հարցերով (ՀԴՄ, կանխիկ վճարումների ընդունում, չձևակերպված աշխատողներ), իսկ եթե հատուկենտ «լուրջ» ակտերով դիմում են հանձնաժողով, ապա վերջինս ինչ-որ վերացական ձևակերպումներով (առանց բողոքի հիմքում դրված կոնկրետ փաստարկներին անդրադառնալու) մերժում է բողոքը: Եթե սա է հարկ վճարողի կարգապահ լինելու դիմաց ՊԵԿ-ի կողմից ցուցաբերվող «համարժեք» մոտեցումը, ապա ՊԵԿ-ն առհասարակ նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք իրեն չպետք է վերապահի: | ||
23 | Liza Karapetyan 19.08.2024 18:05:21 | Գործարարներին ո՛չ թե հայրենիքից հեռանալու, այլ պետությունն ու բանակը շենացնելու հնարավորություն ընձեռե՛ք: | ||
24 | Seyran Grigoryan 20.08.2024 09:59:41 | Հարկային իրավախախտումների քրեականացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները խոչընդոտելու են բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորմանը, տնտեսական ակտիվությանը և ներդրումների ներգրավմանը։ | ||
25 | HASMIK MANUKYAN 20.08.2024 10:31:02 | Գործարար միջավայրի համար հարկային բարենպաստ համակարգ ստեղծելու փոխարեն ՊԵԿ-ը զբաղված է պետության կործանմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով։ |