Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 281-րդ հոդվածի 4-րդ, 285-րդ և 286-րդ հոդվածների 3-րդ, 288-րդ հոդվածի 2-րդ, 290-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 290․1-ին հոդվածով․

Հոդված 290․1.

Մաքսանենգությունը

 

  1. Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով` որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

3) շանտաժով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում ապրանքների խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը)։»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    08.08.2024 - 23.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8865

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Hermine Vanyan

21.08.2024

Քաղաքական ազդեցության պայմաններում մշակված նման օրենսդրական նախաձեռնությունները ակնհայտորեն բացասաբար են անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ գործարարների վստահության վրա։

Նելլի Բաղդասարյան

21.08.2024

Հայաստանից ավելի կարգապահ երկրներում, և ոչ միայն ԵՏՄ երկրներում, այլ եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, եթե անձը կամավոր կերպով ընդունում և կատարում է պետությանը պատճառած վնասի հատուցում, ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ռուսաստանի նման ավտորիտար պետությունն անգամ կիրառում է քրեական պատասխանատվությունից ազատումը, բայց մենք, որ մեզ հռչակել ենք դեմոկրատական երկիր, հոգեբանական տեռորի ենք ենթարկում բիզնեսմենին։

Lilit Dallaqyan

21.08.2024

Քրեական պատժամիջոցներով բիզնեսի վրա ճնշում գործադրելը շատ լուրջ հետևանքներ կունենա տնտեսության զարգացման և պետության ամրապնդման վրա։

Տեսնել ավելին