Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «ՍՄԱՐԹ ՏԵՆԴԵՐ» ՍՊԸ 09.08.2024 11:46:08 | Առաջարկում եմ որոշման 22-րդ կետի վերջին նախադասության կարգավորումը (այն է՝ ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս ներկայացվում են որպես համարժեք առաջարկվող ապրանքների ֆիրմային անվանումը, մոդելը և արտադրողը) տարածել նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի վրա: Կարգավորումը հնարավորություն կտա շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի և սարքերի ու սարքավորումների մասով սահմանել ավելի հստակ պահանջներ (ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ), որը կնպաստի նաև որոշման 32-րդ կետի 3-րդ ենթակետի բ) պարբերությամբ սահմանված նորմերի կիրառման առանց տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորության: Ինչպես նաև հնարավորություն կտա ձեռքբերվող այլ աշխատանքների և ծառայությունների (օրինակ՝ ծրագրային ապահովման մշակման շրջանակներում ապարատային ապահովումների, ավտոտեխսպասարկման և սարք-սարքավորումների տեխնիկական սպասարկման շրջանակներում անհրաժեշտ ապրանքների և նյութերի և այլն) շրջանակներում անհրաժեշտ ապրանքների, նյութերի և սարք-սարքավորումների մասով ևս սահմանել ավելի հստակ պահանջներ: Վերոգրյալով պայմանավորված առաջարկում եմ նաև փոփոխություն կատարել նաև որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետում, երկրորդ նախադասության սկզբում «Ապրանքների» բառը փոխարինել «Ապրանքների և նյութերի (ներառյալ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման շրջանակներում անհրաժեշտ ապրանքները և նյութերը)» բառերով, իսկ 32-րդ կետի 1-ին ենթակետի զ) պարբերությունը խմբագրել հետևյալ ձևով՝ «Ապրանքների և նյութերի (ներառյալ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման շրջանակներում անհրաժեշտ ապրանքները և նյութերը) գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի և/կամ նյութի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի և/կամ նյութի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),»: | Չի ընդունվել: Ներկայացված առաջարկությունների հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են գործող օրենսդրությամբ: Մասնավորապես քննարկիվող կարգի - 33-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն՝ նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը` շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի և նույն կարգի 22-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան, - 32-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը ներկայացնում է իր կողմից հաստատված գրավոր հավաստում՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով, որը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, սահմանված տեխնիկական բնութագրերին և երաշխիքային սպասարկման պայմաններին համապատասխանող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեղադրման պարտավորության մասին՝ մինչև տեղադրումը դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես համաձայնեցնելով պատվիրատուի հետ: Սույն պարբերության մեջ նշված հավաստումն առանձին հավելվածով հաստատվում է նաև կնքվելիք պայմանագրով: Միաժամանակ նյութը ևս համարվում է ապրանք: | Նշված առաջարկի մասով նախագիծը փոփոխության չի ենթարկվել |