ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական զարգացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմավարական օրակարգերով։
Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշմամբ հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) իրագործման Հենասյուն 4-ով նախատեսված՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) էական վերազինման ու զարգացման անհրաժեշտությունից՝ տվյալների և վերլուծական գործիքակազմերի հագեցման, հանրային ծառայության օրենսդրական կարգավորումների լիարժեք իրացման համար ֆունկցիոնալ գործիքների կատարելագործման տեսանկյունից» գործողության պատշաճ իրականացմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ
հաստատված «Արժանիքահենք և պրոֆեսիոնալ հանրային ծառայության համակարգի կայացում» նպատակի իրագործման «Մարդկային ռեսուրսների կառավարման թվային ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման կատարման նպատակով Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգի արդիականացում» գործողության շրջանակներում ապահովվել է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգի փոխգործակցումը այլ անհրաժեշտ վարչական տվյալների ռեգիստրների հետ:
Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օժտված լինելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը կառավարելու լիազորությամբ, շարունակաբար կատարելագործում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թվային լուծումները մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները հեշտացնելու և դրանք առավել թափանցիկ դարձնելու նպատակով։ Նախագծի ընդունմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը կթվայնացվի՝ նպաստելով համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների աշխատանքի դյուրացմանը և ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը մեկ համակարգում կենտրոնացնելու միջոցով նաև ժամանակի խնայմանը։
- Կարգավորման նպատակը
Նախագծային կարգավորումներով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում համապատասխան փոփոխությունների կատարմամբ, ինչպես նաև իրավական ապահովմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված գործընթացներն ամբողջությամբ թվայնացնելն է։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Անձնակազմի կառավարման էլեկտրոնային մոդուլի ներդրման միջոցով Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։
Նախագծի ընդունմամբ, պետական համակարգի միասնականության սկզբունքից ելնելով, Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգն /HRMIS/ կարդիականացվի, անհրաժեշտության դեպքում կապահովվի այլ անհրաժեշտ վարչական տվյալների ռեգիստրների հետ փոխգործելիությունը հարուստ տվյալների շտեմարաններով և վերլուծական գործիքակազմով։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը ուղղակիորեն սահմանված չլինելով ռազմավարական փաստաթղթերով, այդուհանդերձ բխում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործման Հենասյուն 4-ով նախատեսված «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) էական վերազինման ու զարգացման անհրաժեշտությունից՝ տվյալների և վերլուծական գործիքակազմերի հագեցման, հանրային ծառայության օրենսդրական կարգավորումների լիարժեք իրացման համար ֆունկցիոնալ գործիքների կատարելագործման տեսանկյունից» գործողության տրամաբանությունից:
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 909
Տպել