ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ ___________ 2024 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2024 թվականի ---ի N -Ն որոշման
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի
N 792-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
- Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելու հետ կապված հարաբերությունները:
- Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում, փոփոխվում և լուծվում է էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով։
3.Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունը, պայմանագիրը կնքած քաղաքացիական ծառայողի վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաշխատ հրապարակվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող է հրապարակվել համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում։
- Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
4) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
6) Օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.
7) օրենքով սահմանված այլ դեպքերում:
- Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այն քաղաքացու (այդ թվում՝ կադրերի ռեզերվում գրանցված) հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, ով բավարարում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները։
- Չի թույլատրվում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել այն քաղաքացու հետ, ում լիազորությունները դադարել են Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:
7․ Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող 14 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝
1) տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին առաջարկում է կնքել պայմանագիր, կամ՝
2) ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու վերաբերյալ հրապարակում է հայտարարություն։
8․ Ընտրություն կատարելու եղանակը (դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և (կամ) հարցազրույց) որոշում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
- Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը, տվյալ պաշտոնի անձնագրի էլեկտրոնային հղումը.
3) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը։ Հարցազրույց նախատեսված լինելու դեպքում նշվում է նաև հարցազրույցի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
4) քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
5) դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը (աշխատանքային օրերը հաշվարկվում են քսանչորսժամյա ռեժիմով).
6) փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգը.
7) հիմնական աշխատավարձի չափը.
8) համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման (պատասխանատու անձի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
- 10. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
11․ Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջական չլինելու և (կամ) դրանցում ձևական սխալների առկայության դեպքերում համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն՝ նրան հնարավորություն տալով մեկ աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկել առկա ձևական սխալները:
- Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու փաստաթղթերի ուսումնասիրություն եղանակի դեպքում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ընտրություն և համապատասխան անձին առաջարկում կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
13․ Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց եղանակների դեպքում դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն փուլը հաղթահարած քաղաքացին (քաղաքացիները) մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցվում է (են) հարցազրույցի հրավիրվելու մասին։ Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարցազրույցից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան անձին էլեկտրոնային եղանակով առաջարկում է կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
14․ Եթե քաղաքացին ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով չի տալիս ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ կարող է դիմել դիմում ներկայացրած այլ անձանց։
- Եթե քաղաքացին ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով տալիս է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն (հաստատում), ապա ժամկետային աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված էլեկտրոնային եղանակով քաղաքացու և պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հաստատման օրը։
- Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, կամ դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ընտրվում, կամ առաջարկություն ստացած քաղաքացին չի տալիս ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համաձայնություն, ապա սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետին հաջորդ աշխատանքային օրը կամ ընտրություն կատարելու համար նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը այդ մասին տեղեկատվությունը ինքնաշխատ հրապարակվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող է հրապարակվել համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում և միաժամանակ հրապարակվում է նոր հայտարարություն:
17․ Եթե երեք անգամ անընդմեջ հայտարարությունից հետո ժամանակավոր թափուր պաշտոնը չի համալրվում (ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում), ապա համապատասխան մարմինը հրապարակում է նոր հայտարարություն վերջին հայտարարության հրապարակումից հետո՝ երկու ամսվա ընթացքում:
- Սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետներում ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով չհամալրվելու դեպքում հայտարարությունները հրապարակվում են նույն պարբերականությամբ:
- Ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝
1) ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացման դեպքում, այդ թվում՝ վաղաժամկետ.
2) Օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ և 2-րդ մասի 6-րդ, 15-րդ ու 16-րդ կետերի.
3) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.
4) եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին (թեստավորում և (կամ) հարցազրույց) և (կամ) հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը չէ:
- Ժամկետային աշխատանքային պայմանագրում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կնքելու միջոցով, որը կազմում է ժամկետային աշխատանքային պայմանագրի անբաժանելի մասը։
- Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ սույն կարգով սահմանված ձևին համապատասխան, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման օրը կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ առանց սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարություն հրապարակելու:
- 22. Ռազմական դրության ժամանակ զորահավաքային զորակոչին մասնակցելու կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու հետևանքով քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում առաջացած քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել նաև առանց սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարություն հրապարակելու՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձև
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N -----
քաղ. ---------------- |
------------ ----- 20 թ. |
----------------------------------------------, մի կողմից, ի դեմս ------------------------------------------------------------
(համապատասխան մարմնի անվանումը) |
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) |
-------------------------------------------------------------- (այսուհետ` համապատասխան մարմին) և
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)
(ծնված՝ -----թ.------ ------- -ին, հաշվառման հասցեն՝ -------------------
անձնագիր կամ նույնականացման քարտ N____ տրված___-ի կողմից՝ 20__ թ. ___ ____-ին, հանրային ծառայության համարանիշ ____, մյուս կողմից (այսուհետ` պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ պաշտոնակատարն ապահովում է
----------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------- -ում
(համապատասխան մարմնի անվանումը) |
|
---------------------------------------------------------------------------------------------------------------------
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կողմերն ունեն «Հանրային ծառայության մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ ու պարտականություններ:
III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Համապատասխան մարմինը պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ՝
---------------------------------------------------------------------------------------- դրամի չափով:
(տառերով և թվերով) |
|
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
- Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման համաձայն:
- Պաշտոնակատարն անցնում է սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը՝ 20__ թվականի ______ ___-ից:
- Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
- Սույն պայմանագիրը կնքվել է երկու հավասարազոր օրինակից:
Համապատասխան մարմին |
|
Պաշտոնակատար |
|
|
|
-------------------------------- |
|
--------------------------------»: |
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 908
Տպել