Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն նախագիծը մշակվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետի հիման վրա, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի N 2-5 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 19-ի N 01/03.1/05083-2024 գրությունը։

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքների ավագանիների հաստատմանը:

Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և  սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։

Նոր տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու ժամանակ առաջանում է գործող գլխավոր հատակագծերն ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներն  ուժը կորցրած ճանաչելու որոշում ընդունելու անհրաժեշտություն։ Հակառակ պարագայում կունենանք երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։

«Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու և ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:        

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կազմում ներառված քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։

4 Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամտի փոփոխություն չի առաջանալու։

  • Քննարկվել է

    30.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 925

Տպել