Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

_______________2024 թվականի N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի N 2-5 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 19-ի N 01/03.1/05083-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 19-ի N Պ-1623),  Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.  
1. Հաստատել Կոտայքի մարզի Կոտայք-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը՝ համաձայն հավելվածի։       
2. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ընդգրկել տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի իրականացման միջոցառումներն՝ ըստ առաջնահերթության, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։
3. Սահմանել, որ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով սահմանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով նախատեսված զարգացման միջոցառումների առաջնահերթության:
4. Ուժը կորցրած ճանաչել Պտղնի համայնքի ավագանու 2012 թվականի փետրվարի 13-ի ««Հողաչափ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պտղնի համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեման հաստատելու մասին» N 5, Գետարգել համայնքի ավագանու 2012 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել գյուղական համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագիծը հաստատելու մասին» N 20, Գեղաշեն համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 31-Ա, Վերին Պտղնի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 4-Ա, Արամուս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուս համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագծի մշակման նախագիծը հաստատելու մասին» N 59, Կամարիս համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 8-Ա և Բալահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 39-Ա  որոշումները։  
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու առաջարկով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն։  
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Աբովյան քաղաքի (բնակավայրի) մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչվելու պահից։

  • Քննարկվել է

    30.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 430

Տպել