Հիշել նախագիծը

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ (ՏՆԵԿ) ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարոթյան որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասի» ՀՕ-345-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 16․02․2024թ․ N 144-Ա որոշման պահանջների կատարման ապահովմամբ:

2 Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այդ ուղղությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետք է ընդունվեն նաև օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։

  1. Կարգավորման նպատակը.

   Որոշման նախագծով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։

    Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները

4.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով կսահմանվեն միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները:

  1. 5. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ:

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է բիզնեսի վրա դրական ազդեցություն հետևյալ պատճառներով՝

- միջազգայնորեն ընդունված վկայականների և որակավորման այլ փաստաթղթերի տրամադրումը կապահովի հայկական փոխադրողների մուտքը միջազգային շուկաներ և ԵՄ երկրներ,

- կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը,

- ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Որոշման նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

7 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կմ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժին:

9 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

  • Քննարկվել է

    23.07.2024 - 07.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 901

Տպել