Հիշել նախագիծը

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ (ՏՆԵԿ) ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ (ՏՆԵԿ) ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1․ Սահմանել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի։

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

 

ՏՆԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 

  1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ կատարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություններ) ՏՆԵԿ բազմակողմ քվոտայի համակարգում բեռնափոխաադրումներ կատարելու համար պետք է բավարարեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված գործարար համբավի (այսուհետ՝ գործարար համբավի) պահանջները։

2․ Կազմակերպությունները տրանսպորտի ոլորտի պետական լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) պետք է ներկայացնեն գործարար համբավի պահանջները բավարարելու վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը, որի հիման վրա լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:

3․ Գործարար համբավի պահանջները համարվում են բավարարված, եթե՝

  • կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան գրանցված է պետական գրանցման ռեգիստրում․
  • կազմակերպությունն ունի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող փոխադրումների մենեջեր, որը պատասխանատու է փոխադրումների կազմակերպման համար։ Փոխադրումների մենեջերը կարող է լինել կազմակերպության աշխատողը, տնօրենը, սեփականատերը կամ բաժնետերը․
  • կազմակերպությունը «Սնանկության մասին» օրենքի պահանջներին համապատասխան սնանկ չի ճանաչվել․
  • կազմակերպությունը և նրա փոխադրումների մենեջերը չեն դատապարտվել հետևյալ ոլորտներում ծանր հանցանք կատարելու համար՝

ա․ առևտրային իրավունք.

բ․ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում․

գ․ թրաֆիքինգ․

դ․ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն․  

  • կազմակերպությունը և նրա փոխադրումների մենեջերը չեն ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության խախտումներ կատարելու համար հետևյալ ոլորտներում՝

ա․ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումներ.

բ․ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի պահանջների մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտումներ.

գ․ վարորդների մասնագիտական վերապատրաստման և մասնագիտական որակավորման, ինչպես նաև վարորդական վկայականների պահանջները սահմանող օրենսդրության խախտումներ.

դ․ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների խախտումներ.

ե․ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների և կենդանիների փոխադրումների պահանջների խախտումներ․

զ․ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունների պահանջների խախտումներ.

6) կազմակերպությունն ունի Որակի խարտիայով նախատեսված բավարար ֆինանսական միջոցներ, որի համաձայն՝ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում պետք է ունենա առնվազն 9000 եվրոյին համարժեք դրամ, իսկ յուրաքանչյուր  հաջորդ տրանսպորտային միջոցի համար՝ առնվազն 5000 եվրոյին համարժեք դրամ: Կազմակերպությունը ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռի կամ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձևաչափով։ Ֆինանսական միջոցների բավարարման համար որպես լրացուցիչ միջոցներ կարող են հաշվի առնվել կազմակերպության համար հասանելի ֆինանսական այլ միջոցները, այդ թվում՝ բանկային ավանդները, փոխառություն վերցնելու հնարավորությունը, ակտիվները, շրջանառու կապիտալը, բանկային երաշխիքը, ինչպես նաև գործունեության պատասխանատվության ապահովագրությունը։

4․ Եթե տրանսպորտային կազմակերպությունը կամ նրա փոխադրումների մենեջերը սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված իրավախախտումների համար ենթարկվել են քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա կազմակերպությունը զրկվում է գործարար համբավից։

5․ Լիազոր մարմնի գրանցամատյանում կազմակերպության գործարար համբավը վերականգնվում է, եթե կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից կատարված խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ հանված է։

  1. Եթե կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, փոխադրումների մենեջերի կողմից սույն կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված իրավախախտումների համար քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու հետևանքով, ապա կազմակերպությունը կարող է վերականգնել իր գործարար համբավը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող նոր փոխադրումների մենեջեր նշանակելու դեպքում, որի վերաբերյալ տեղեկատվությունը նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի լիազոր մարմնին։

7․ Լիազոր մարմնի պահանջով կազմակերպությունը պետք է ներկայացնի գործարար համբավին առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը, որը ներառում է կազմակերպության և նրա փոխադրումների մենեջերի գործունեությանն առնչվող իրավախախտումների և դրանց համար սահմանված վարչական տույժերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկությունները։

8․ Որակի խարտիայով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում լիազոր մարմինը ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպությանը բեռնափոխադրումներ իրականացնելու ՏՆԵԿ թույլտվությունների տրամադրումը, մինչև կազմակերպության կողմից Որակի խարտիայով նախատեսված պահանջները չբավարարելու պատճառները վերացնելը:

9․ Լիազոր մարմինը Որակի խարտիայով սահմանված պահանջներին  կազմակերպության չբավարարելու դեպքում պետք է այդ մասին ծանուցի կազմակերպությանը:

10․ Սույն կարգի 8-րդ կետում սահմանված դեպքերում կազմակերպության կողմից խախտումը վերացնելու համար լիազոր մարմինը կարող է սահմանել հետևյալ ժամկետներից մեկը՝

  • եթե տրանսպորտային փոխադրումների մենեջերն այլևս չի բավարարում գործարար համբավի կամ մասնագիտական որակավորման վերաբերյալ պահանջը, ապա կազմակերպությունը փոխադրումների այլ մենեջերի հետ կնքում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր առավելագույնը 6 ամիս ժամկետով, որը կարող է երկարացվել ևս 3 ամսով՝ փոխադրումների մենեջերի մահվան կամ ֆիզիկական անաշխատունակության դեպքում.
  • գործարար համբավի վերականգնման համար կազմակերպության կողմից խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով.
  • Որակի խարտիայի ֆինանսական դրության բավարարման վերաբերյալ պահանջը չբավարարելու դեպքում առավելագույնը 6 ամիս ժամկետով, որի ընթացքում կազմակերպությունը լիազոր մարմնին ներկայացնում է տեղեկատվություն ֆինանսական վիճակը բավարարելու վերաբերյալ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

  • Քննարկվել է

    23.07.2024 - 07.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 899

Տպել