Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններից, 63.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «(մշտական)» բառը։
Հոդված 2. Օրենսգիրք 47-րդ հոդվածում՝
1) վերնագրից և 2-րդ մասերից հանել «(մշտական)» բառը, իսկ 1-ին մասից հանել «(մշտական)» և «անժամկետ» բառերը։
Հոդված 3. Օրենսգիրք 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 4. Օրենսգիրք 75-րդ հոդվածում՝
1) վերնագրից, 1-ին մասից և 2-րդ մասի 4-րդ կետից հանել «(մշտական)» բառը, 2-րդ մասի 1-ին կետում «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, 3-րդ և 4-րդ մասերում «մշտական (անհատույց)» բառերը փոխարինել «անհատույց» բառով,
2) 1-ին մասի վերջին պարբերությունում «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերը։
Հոդված 5. Օրենսգիրք 76-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի, ինչպես նաև պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները: Ընդ որում պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերը վարձակալության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, սույն օրենսգրքով, վարձակալության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»։
Հոդված 6. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի «տրամադրելու» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման դեպքերի)» բառերով։
Հոդված 7. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի «պայմանագիր» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման դեպքերի)» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի «հողամասերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերը)» բառերով։
Հոդված 9. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։»։
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետը «կառուցապատման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման» բառերով։
Հոդված 2. Օրենքի 281-ին հոդվածի 1.4.-րդ մասի «ա» կետը լրացնել «(բացառությամբ պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների)» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
-
Քննարկվել է
22.07.2024 - 06.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում, Իրավական փոխօգնություն
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 958
Տպել