Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունները և լրացումները, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունները ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 31.10.2023թ. N ԿԱ/325-2023 նիստի արձանագրության 1-ին կետի և Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 10.10.2023թ. նիստի N ԿԱ/299-2023 արձանագրության 3.1-ի կետի կատարումներն ապահովելու՝ պետական սեփականություն համարվող հողամասերի մշտական (անհատույց) օգտագործման և նվիրատվության բնագավառներում Կառավարության և լիազորված մարմնի գործառույթների հստակեցման, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Համաձայն Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա, իսկ համաձայն 89-րդ հոդվածի 1-ին մասի՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին: Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանվել են «և օտարման առաջարկվող» բառերը, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեին հողերի կառավարման բնագավառում վերապահված իրավասությունները վերաբերվում են ոչ միայն օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերին: Այս հանգամանքով պայմանավորված կատարվել է համապատասխան փոփոխությունը։
«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) Պետական գույքի կառավարման կոմիտեին հողերի կառավարման բնագավառում վերապահված իրավասությունները վերաբերվում են միայն օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերին: Այս հանգամանքով պայմանավորված համապատասխան փոփոխություն է կատարվել Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, նշված կետերից հանվել է «և օտարման առաջարկվող» բառերը, որպեսզի գործընթացները ներառեն նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի նվիրատվության և անհատույց օգտագործման տրամադրումը։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքը, այդ թվում նաև հողամասերը անհատույց օգտագործման են տրամադրվում բացառապես որոշակի ժամկետով և մշտական օգտագործման տրամադրման ինստիտուտ գործնականում չի իրականացվում, փոփոխության են ենթարկվել նաև Օրենսգրքի 47-րդ, 63.1-րդ և 64 հոդվածները։
Համաձայն Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները:
Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, նշված օրենսգրքով և վարձակալության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համապատասխան լրացում են կատարվել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում, 80-րդ հոդվածի 1-ին մասում, 81-րդ հոդվածի 2-րդ մասում։
Համաձայն Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները:
Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, նշված օրենսգրքով, վարձակալության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին։
Այս հանգամանքով պայմանավորված լրացումներ են կատարվել նաև հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթները կանոնակարգող հոդվածներում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում, մասնավորապես՝ օրենքի 17-րդ հոդվածի՝ «Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները» 5-րդ մասի՝ «Այլ եկամուտներն են» «գ» կետում «հողերի» բառից հետո լրացվել է «, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի» ձևակերպմամբ, ինչպես նաև Օրենքի 281-ին հոդվածի՝ «Վարչական բյուջեի մուտքերն ու ելքերը» 1.4.-րդ մասի՝ «Այլ եկամուտներն են՝ «ա» կետում պետական սեփականություն համարվող հողերի դեպքում բացառություն է սահմանվել պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի նկատմամբ։
Այս լրացումներով ապահովվելու է պետական գույքի վարձակալության տրամադրման դեպքերում ՀՀ պետական բյուջեի մոտքերի ավելացումը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով։
Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով, Կառավարությունը՝ ի դեմս Կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության և Կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։
Նախագծերով առաջարկվում է նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնի պետական գույքի կառավարման լիազոր մարմինը, որի արդյունքում կապահովվի պետական սեփականություն հանդիսացող հողերի կառավարման միասնական քաղաքականությունը պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Քննարկվել է
22.07.2024 - 06.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում, Իրավական փոխօգնություն
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 961
Տպել