Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմինե Պողոսյան 17.07.2024 14:31:52 Առաջարկում եմ հստակեցնել, թե որ առարկաների դեպքում է անցկացվելու թղթային տարբերակով։ Օրինակ՝ մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաների դեպքում անհրաժեշտ է լուծել խնդիրը, հետևաբար թղթային տարբերակի անհրաժեշտություն է առաջանում։ Դրա համար յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ այս օրինագծում պետք է տեսնի իր առարկայի գծով ատեստավորման անցկացման ձևը։ Ատեստավորումը բոլոր առարկաների ուղղությամբ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով: Թղթային եղանակով կիրականացվի միայն ֆորսմաժորային իրավիճակների դեպքում:
2 Ռուբեն Այվազյան 17.07.2024 15:07:03 Խնդրում եմ տարակարգի մասով, քոլեջային համակարգի հանրակրթական բլոկը տարանջատել, քանի որ այնտեղ կան կետեր, որ չեն արվում, բայց տարակարգի մեջ պահանջվում է, որպեսզի քոլեջի դասախոսներս մասնակցել կարողանանք Առաջարկը նախագծին չի վերաբերում:
3 Անուշ Համբարձումյան 17.07.2024 15:16:17 Սիրելի՛ տիկին Անդրեասյան, որպես հանրակրթության մեջ ակտիվ և համագործակցող մարդ, ով 2011 թվականից մինչ այսօր շարունակական կրթության մեջ է, առաջարկում եմ միևնույն առարկայի շարունակական կրթության հավաստող փաստաթուղթը հիմք հանդիսանա և կամավոր ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարված համարել։ Օրինակ՝ աշխարհագրության բակալավր ավարտածն եթե ստանա աշխարհագետի մագիստրոսի դիպլոմ՝ հաղթահարած համարվի կամավոր ատեստավորման նվազագույն շեմը։ Շարոււնակական կրթության արդյունքում եթե ավելացնի միևնույն մասնագիտության ասպիրանտի դիպլոմը և համարվի ասպիրանտուրան ավարտած՝ հաղթահարած համարվի կամավոր ատեստավորման 80 % արդյունքը։ Այդ կերպ մենք կլուծենք երկու կարևոր խնդիր․ առաջին՝ ուսուցիչը մշտապես կձգտի շարունակական կրթության , կավելացնի գիտելիքները և առանց տրտնջալու կմոտիվացվի մասնագիտության բնագավառում առաջ ընթանալուն։ Երկրորդ կարևոր խնդիրը՝ մեր դպրոցներում վերջապես կաշխատեն մագիստրոսներ և գիտնականներ։ Խնդրում եմ ընդունել առաջարկս ի շահ դպրոցների և մանկավարժական լայն համայնքի։ Կանխավ շնորհակալ եմ։ Հարգանքներով՝ Անուշ Համբարձումյան։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հաշվի առնելով համակարգում առկա խնդիրները՝ առաջարկում բարձրացված կարգավորումներին հնարավոր կլինի անդրադառնալ ավելի ուշ:
4 Լիանա Իկիլիկյան 17.07.2024 16:06:41 Իմ կարծիքով ` թեստի էլեկտրոնային տարբերակը ձախողելու է ատեստավորման գործընթացը, քանի որ հայոց լեզվի թեստային առաջադրանքները կատարելու համար անպայման ձեռքի տակ պետք է ունենալ թեստի թղթային տարբերակը , որովհետև պատասխանները նշելու համար նախ անհրաժեշտ է նշումներ անել, առանց որի հնարավոր չէ ճիշտ պատասխանները նշել։ էլեկտրոնային տարբերակի դեպքում կրկնակի աշխատանք կպահանջվի առաջադրանքների արտագրության համար, ինչը կհոգնեցնի ուսուցչին և կխլի նրա առանց այն էլ սուղ ժամանակը։ Կքննարկվի նշումների համար թուղթ տրամադրելու հարցը:
5 Լիանա Իկիլիկյան 17.07.2024 16:06:41 Անհրաժեշտ է միաժամանակ տրամադրել նաև թեստի թղթային տարբերակը, որի վրա աշխատելուց հետո կարելի է լրացնել պատասխանները էլեկտրոնային ձևաթղթի վրա։ Ատեստավորման էլեկտրոնային եղանակը հնարավոր չէ համադրել թղթային եղանակի հետ: Կրկնակի աշխատանք է լինելու՝ պահանջելով կրկնակի ժամանակ:
6 Լիանա Իկիլիկյան 17.07.2024 16:40:14 Ըստ նախագծի` տվյալ մասնակցի համար բազայից ձևավորվելու է թեստ, որը իր առաջադրանքներով տարբերվելու է մյուս մասնակցի թեստի առաջադրանքներից, ինչը , ըստ իս, չի ապահովի թեստի բարդության հավասարության սկզբունքը բոլոր մասնակիցների համար։ Էլեկտրոնային թեստավորման ընթացքում թեստերը ձևավորվելու են մեկ միասնական բազայի առկա հարցաշարի համապատասխան բաժիններից՝ ապահովելով ձևավորվող թեստերի բարդության համաչափությունը:
7 Հեղինե Համբարձումյան 17.07.2024 16:25:31 Առաջարկում եմ ապահովել , որ մասնակիցները էլեկտրոնային եղանակով թեստավորվելու ժամանակ ևս թեստն ունենան թղթային տարբերակով։ Շատ հարցեր պահանջում են նշումներ և այլն։ Եվ արդյոք խախտում չի լինի այն դեպքում , երբ մասնակիցը շուտ ավարտի իր աշխատանքը, ուղարկի և ինքնաշխատ եղանակով էկրանին հայտնվեն ճիշտ պատասխանները հենց քննասենյակում։Կարծում եմ' անհրաժեշտ է այս պահը վերանայել։Կարելի այնպես կազմակերպել, որ երևան միայն վաստակած միավորները Հարցին պատասխանվել է:
8 Հեղինե Համբարձումյան 17.07.2024 16:25:33 Առաջարկում եմ ապահովել , որ մասնակիցները էլեկտրոնային եղանակով թեստավորվելու ժամանակ ևս թեստն ունենան թղթային տարբերակով։ Շատ հարցեր պահանջում են նշումներ և այլն։ Եվ արդյոք խախտում չի լինի այն դեպքում , երբ մասնակիցը շուտ ավարտի իր աշխատանքը, ուղարկի և ինքնաշխատ եղանակով էկրանին հայտնվեն ճիշտ պատասխանները հենց քննասենյակում։Կարծում եմ' անհրաժեշտ է այս պահը վերանայել։Կարելի այնպես կազմակերպել, որ երևան միայն վաստակած միավորները Էլեկտրոնային տարբերակը չի կարող համադրվել թղթայինտարբերակի հետ: Նախատեսվում է, որ թեստավորման ավարտից հետո էկրանին կերևա թեստավորման արդյունքը:
9 Անահիտ Բեժանյան 17.07.2024 17:29:58 Առաջարկս ներկայացնեմ իմ օրինակով. ատեստավորվել եմ 2023թ_ի սեպտեմբերի 24ին և 2024թ_ի մարտի 22ից գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, ենթադրում եմ, որ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը կներառվի բարձր վարձատրման 5ամյա ժամկետի մեջ, արդյո՞ք այդպես արդար կլինի՞, խնդրում եմ այս հարցին նույնպես անդրադառնալ, կարծում եմ արդարացի կլինի եթե այն 5ամյա ժամկետում չներառվի։ Շնորհակալություն։ Անժամկետ սահմանվել է դրույքաչափի փոփոխությունը: Կրթության ոլորտի փոփոխությունները ենթադրում են տվյալ առարկայի իմացության պարբերաբար թարմացում՝ դրանք կապելով սովորողների գիտելիքների, կարողունակությունների զարգացման կարևորության հետ:
10 Anahit Mhkitaryan 17.07.2024 19:38:08 Ողջունելի գործընթաց է,սակայն տեղին կլիներ անդրադառնալ նաև գնահատման չափանիշներին:Մասնավորապես ,պնդումների փնջում կատարված մի քանի ճիշտ նշումների կողքին մեկ սխալ նշումը զրոյացնում է ամբողջ պատասխանը,ինչն արդարացի չէ:Առաջարկում եմ յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատել համարժեք սանդղակավորմամբ,կամ վերանայել պնդումների փունջը որպես առաջադրանքի տեսակ: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
11 Հովհաննես Ստեփանյան 18.07.2024 08:07:03 Կարելի է փոփոխություն կատարել նաև Կարգի 72-րդ կետում ՝ 72. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին/ներառյալ նոր ՀՊՉ հիմքով երկարօրյա ուսուցման ,նախագծային աշխատանքի փաստացի պարապած ժամերը և խմբակների ժամերը/ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրումը կիրառվում է տարիֆիկացված բոլոր ժամերի նկատմամբ, որը ներառում է նաև նախագծային ուսուցումը և պարտադիր խմբակները:
12 Lilit Kharatyan 18.07.2024 09:47:47 Առաջարկում եմ` մասնակիցներին տալ սևագրության համար թուղթ և գրիչ։ Օրինակ, մաթեմատիկայի խնդիրները լուծելու համար թուղթ ու գրիչ է պետք, էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
13 Lilit Kharatyan 20.07.2024 23:55:35 Առաջարկում եմ մի քանի ճիշտ պատասխան պահանջող հարցերը փոխարինել մեկ ճիշտ պատասխան պահանջող հարցերով, որպեսզի թեստը լրացնելուց անմիջապես հետո երևան վաստակած միավորները։ Կամ կարգավորել այդ խնդիրը։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
14 Թամարա Մկրտչյան 18.07.2024 15:39:01 Ցանկացած փոփոխություն, եթե բարելավմանն է միտված ողջունելի է, բայց արդյո՞ք շատ ավելի դժվար չէ այդ աշխատանքը կտարել համակարգչով, 3 ժամ լարված կարդալ էկրանից: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ ուսուցիչը կարող է փայլուն տիրապետել իր առարկային, բայց թերանալ համակարգչից օգտվելու հարցում: Կամ գուցե առողջական խնդիր ունի, որը թույլ չի տալիս երկար աշխատել համակարգչով: Սա միանշանակ կազդի արդյունքների վրա: ՏՀՏ գործիքակազմին տիրապետելը տևական ժամանակ մանկավարժական աշխատողների գործառույթների, ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերապատրաստումների անբաժանելի մասն է:
15 Էլինար Վարդանյան 18.07.2024 18:03:13 Բարև ձեզ, հարգելի նախարարություն, մեր առաջարկությունը վերաբերում է աշխարհագրության կամավոր ատեստավորմանը, մասնավորապես 31-42 կարճ պատասխաններով առաջադրանքների գնահատմանը, խնդրում ենք փոխել կամ գնահատման սկզբունքը,( գնահատել մասնակիցի ճիշտ պատասխաների հարաբերակցությամբ, և զրո չտալ) կամ վերանայել առաջադրանքների մեթոդաբանությունը, խնդրանքով ձեզ են դիմում մի խումբ աշխարհագետներ: Կանխավ շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
16 Համեստ Մելիքյան 18.07.2024 21:02:32 Բարև Ձեզ, առաջարկում եմ 76րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով անժամկետ, 73րդ կետի 5 տարի ժամկետով բառերի փոխարեն: Բարձրացված հարցի ուղղությամբ՝ անժամկետ սահմանվել է դրույքաչափի փոփոխությունը: Կրթության ոլորտի փոփոխությունները ենթադրում են տվյալ առարկայի իմացության պարբերաբար թարմացում՝ դրանք կապելով սովորողների գիտելիքների, կարողունակությունների զարգացման կարևորության հետ:
17 Մանվել Ադիլյան 18.07.2024 21:19:50 Շնորհակալություն նախագծի հեղինակներին, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այն փաստը,որ կամավոր ատեստավորում անցած զինղեկները 2022-2023թթ ուստարում հավելավճար ստացել են 11 ժամ դրույքաչափով,որը դադարեցվել է 2023թ, սեպտեմբերից և վճարումը շարունակվել է 22 ժամ դրույքաչափով։Ուստի Խնդրում ենք սույն նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում վճարումը կատարել նաև բաց թողնված ժամանակահատվածի համար։ Բարձրացված հարցը կքննարկվի:
18 Մանվել Ադիլյան 21.07.2024 16:22:34 Կառավարության 596֊ն որոշումը նախատեսված է ուսուցիչների որակավորման արդյունքով բարձրացնել նրանց աշխատավարձը, սակայն ատեստավորված և չատեստավորված ՆԶՊ֊ի ուսուցիչները քաղաքացիական պաշտպանության համար նույն չափով են վճարվում (մանկավարժական նվազագույն դրույքաչափով ), հաշվի չառնելով ատեստավորված ուսուցչի բարձր դրույքաչափը (200.000 դրամ)։Այս մոտեցումը նվազեցնում է ՆԶՊ֊ի ուսուցիչների ատեստավորմանը մասնակցելու մոտիվացիան։ Կամավոր ատեստավորման դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը սկզբունքորեն դասավանդման որակի բարձրացմանն են միտված, ուստի, մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող այլ գործառույթները (օրինակ՝ դասղեկություն, մեթոդական միավորման ղեկավարում, նաև՝ քաղաքացիական պաշտպանության գործառույթը) չեն հանդիսանում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման հիմք:
19 Մանվել Ադիլյան 21.07.2024 16:22:34 Կառավարության 596֊ն որոշումը նախատեսված է ուսուցիչների որակավորման արդյունքով բարձրացնել նրանց աշխատավարձը, սակայն ատեստավորված և չատեստավորված ՆԶՊ֊ի ուսուցիչները քաղաքացիական պաշտպանության համար նույն չափով են վճարվում (մանկավարժական նվազագույն դրույքաչափով ), հաշվի չառնելով ատեստավորված ուսուցչի բարձր դրույքաչափը (200.000 դրամ)։Այս մոտեցումը նվազեցնում է ՆԶՊ֊ի ուսուցիչների ատեստավորմանը մասնակցելու մոտիվացիան։ Կամավոր ատեստավորման դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը սկզբունքորեն դասավանդման որակի բարձրացմանն են միտված, ուստի, մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող այլ գործառույթները (օրինակ՝ դասղեկություն, մեթոդական միավորման ղեկավարում, նաև՝ քաղաքացիական պաշտպանության գործառույթը) չեն հանդիսանում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման հիմք:
20 Վոլոդյա Հարությունյան 18.07.2024 21:53:46 Շնորհակալություն նախագծի հեղինակներին սրտացավ մոտեցման համար,բայց խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա,որ կամավոր ատեստավորում անցած զինղեկները2022-2023թթ ուստարում հավելավճար ստացել են11 ժամ դրույքաչափով,որը դադարեցվել է 2023թ, սեպտեմբերից և վճարումը շարունակվել է 22 ժամ դրույքաչափով։Ուստի Խնդրում ենք սույն նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում վճարումը կատարել նաև բաց թողնված ժամանակահատվածի համար։ Բարձրացված հարցը կքննարկվի:
21 Մարիամ Սանեյան 19.07.2024 09:34:47 Հայոց լեզվի թեստերերում կան առաջադրանքներ,որոնք ենթադրում են մի քանի ճիշտ պատասխան։ Եթե ճիշտ տարբերակը 8 պատասխան է,բայց ուսուցիչը 7 պատասխանն է գտել՝ նշելով այդ 7-ի ճիշտ համարները/այսինքն՝ 1-ը չի գտել/, ապա զրոյանում է ամբողջ աշխատանքը։Մի՞թե չի կարելի գոնե յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար զրոամբողջական միավորներ տալ,թող նախատեսված մեկ միավորը չստանա,այլ իր գտած ճիշտ պատասխաններին համապատասխան միավորներ։Չէ ՞ որ նա բավականին ժամանակ է հատկացնում առաջադրանքին ու նրա աշխատանքը զրոյանում է։Մի՞թե 7 ճիշտ պատասխան գտած ուսուցիչը ոչինչ չգիտի այդ հարցից։ Միգուցե ժամանակի մեջ չտեղավորվելու վախի՞ց է վրիպել։Առաջարկում եմ փոխել նման առաջադրանքների միավորների բաշխման կարգը՝ նույն առաջադրանքի ճիշտ ընտրված համարներին տալով զրոամբողջական միավորներ։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
22 Մարիամ Սանեյան 21.07.2024 10:30:38 Առաջարկում եմ փոքր -ինչ բեռնաթափել թեստերը կամ գոնե 30 րոպե ավելացնել հիմնական ժամանակին՝ հնարավորություն տալով ուսուցչին ավելի հանգիստ մտածել՝ չվախենալով ժամանակի սղությունից։Ժամանակի սղության պատճառով հնարավոր չի լինում մեկ անգամ գոնե վերանայել գրածը,շտկել վրիպումները։Շատ ուսուցիչներ հենց ժամանակի մեջ չտեղավորվելու մտավախության պատճառով չեն դիմում ատեստացիայի։Խոսքս հատկապես վերաբերում է հայոց լեզվի ծավալուն թեստերին,որ եթե 3 ժամը բաշխենք հարցերի վրա, յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1 րոպեից էլ պակաս։Ուսուցիչը պիտի վազելով գրի թեստը՝ չհասցնեկով գոնե մեկ անգամ ստուգել։ Քննարկվում է ատեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստերի ծավալի ու դրանց հատկացվող ժամանակահատվածի վերանայման հարցը:
23 Dukhik Barseghyan 19.07.2024 18:54:02 Բարև ձեզ ունեմ միայն մի առաջարկություն մաթեմատիկայի քննությունը համեմատաբար ավելի երկար ժամանակ է պահանջում առաջարկում եմ մի փոքր առաջադրանքները թեթևացնել կամ գոնե ավելացնել ժամանակը ։ նայելով (ինֆորմատիկայի, նզպ-ի ֆիզկուլտուրայի.. ..հարցերի քիչ քանակը ու մաթեմատիկայի 60 խնդիրը և նույն ժամանակը ըստ իս անարդար է) ։ Կանխավ շնորհակալություն Ատեստավորումն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տարվող աշխատանքները թեստերի բարդության աստիճանի համապատասխանությունը պահպանելու և ի հայտ եկած խնդիրները կանխելու նպատակ ունեն:
24 Զինաիդա Մելքումյան 19.07.2024 21:37:42 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման գործընթացում յուրաքանչյուր առարկայի ներկայացված գրականության ցանկի փոխարեն ստեղծվի հարցաշարերի շտեմարան 1000 և ավելի հարցերից բաղկացած, որը հնարավորություն կտա և կմոտիվացնի ուսուցիչներին մասնակցելու ատեստավորմանը։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկի իրականացման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
25 Զինաիդա Մելքումյան 19.07.2024 21:37:42 Կամավոր ատեստավորման ներկայիս թեստերում վերականգնել նախորդ տարիների թեստերի պնդումների փունջը, որը նպաստում էր ուսուցիչների միավորային արդյունքների վրա։ Վերանայել Հայոց լեզվի ատեստավորման թեստերը։Եթե հնարավոր է բեռնաթափել այն, քանի որ կան առաջադրանքներ, որոնք ծավալուն են և ժամանակատար. Օրինակ` գծապատկերներով նախադասությունները։ Ընդունվել է ի գիտություն: