Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի N – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված)․
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ Համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասի (այսուհետ՝ Առանձին հողամաս), բացառությամբ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի, նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունն Իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին, ընդ որում, Համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին, ով այն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է դրական եզրակացության տալը։»։

2) 25-րդ կետում «Հողամասի» բառը փոխարինել «Առանձին հողամասի» բառերով։
3) Լրացնել նոր 25․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
    «25.1․ Սույն կարգի իմաստով Առանձին հողամաս չհամարվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով հողամասի սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից համայնքի ղեկավարին` սույն Կարգի Ձև N 5-ի համաձայն ներկայացված դիմումն ենթակա է մերժման՝ այն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։»։
  1. Հավելվածի Ձև N 5-ում «ՀՈՂԱՄԱՍԻ» բառից առաջ լրացնել «ԱՌԱՆՁԻՆ» բառը։

      3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                            Ն. Փաշինյան

վարչապետ

Երևան

2024 թ.

  • Քննարկվել է

    11.07.2024 - 27.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

11.07.2024 10:00

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1134

Տպել