«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2024 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N783-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը և միասնական հաշվի միջոցով չմարվող հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով կատարված վճարումները` հաշվի առնելով (նվազեցնելով) վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում՝»,
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) վերադարձված գումարները: Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միասնական հաշվի միջոցով չմարվող հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը.»,
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետը և որոշման N 2 հավելվածի N 7 ձևի 13-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
04.07.2024 - 19.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1178
Տպել