Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգմամբ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)   և Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշմամբ։

Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ընդ որում, նպաստներին առնչվող օրենսդրության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամտի համար հիմք են ընդունվում հարկային մարմնի կողմից  վարվող՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները։

 Ներքին գործերի նախարարությունից ստացվել է տեղեկատվություն առ այն, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետի կիրարկման արդյունքում Ոստիկանության մի շարք ծառայողներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելուց հետո սահմանված ընթացակարգով Ներքին գործերի նախարարությունում նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների։

Այս տեսակեցից հարկ է նկատի ունենալ, որ Ոստիկանության ծառայողների համար Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում գրանցման հայտեր չեն ներկայացվում, քանի որ նրանց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

Այսպիսով, Ներքին գործերի նախարարությունում ներկայումս քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձիք, ովքեր հաշվարկային ժամանակահատվածում հանդիսացել են զինծառայող և նրանց վերաբերյալ Հարկային մարմին հաշվետվություն չի ներկայացվել, այդ ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվառվում, քանի որ օրենսդրությամբ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության կիրառմամբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման առանձնահատկություն սահմանված չէ։

Հարկ է նկատի ունենալ, որ վերը նկարագրված խնդիրը առկա է բոլոր ուժային մարմիններում։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման մեջ: 

  1. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձու աշխատողներին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանված է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման N 2 հավելվածով, նախագծով առաջարկվում է նշված կարգում համապատասխան փոփոխություններ կատարել և սահմանել, որ՝

  1. այն դեպքում, երբ հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող  տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա անձը նպաստ հաշվարկող գործատուին է ներկայացնում խնդրո առարկա ժամանակահատվածում իր եկամուտների մասին գործատուի տված տեղեկանք,
  2. հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսները, որոնց ընթացքում անձի վերաբերյալ տեղեկատվությունը համարվել է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար գործատուն տեղեկանք տրամադրելիս որպես եկամուտ պետք է նշի օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (նպաստը հաշվարկվելու է այդ եկամտից),
  3. գործատուի տրամադրած՝ խնդրո առարկա տեղեկանքի կազմը,
  4. անցումային դրույթներով հնարավորություն է տրվում հետադարձությամբ վերահաշվարկել արդեն վճարված նպաստը՝ գործատուի (ում մոտ աշխատելու ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն) տրամադրած տեղեկանքը նպաստը հաշվարկող գործատուին ներկայացնելու միջոցով։ 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում նախկինում զինծառայող հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստը հաշվարկելիս հնարվոր կլինի հաշվառել՝ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամուտը։ 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից: 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

  • Քննարկվել է

    01.07.2024 - 17.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1095

Տպել