ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2024 թվականի N ------- -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
1, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի «Բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 384-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը․
- 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-րդ կետով՝
«2,1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում աղետի գոտիներ հայտարարելու, դրանց տարածքները սահմանելու և բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացնելու մասին» N 772-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված համայնքներում մոնիթորիգի արձանագրությամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին տրվում է փոխհատուցում սույն ծրագրով հաստատված սահմանաչափերով»․
- Որոշման հավելվածի 17-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ արտերկրից ներկրված սերմերի հավաստագրում նշված ժամկետը լրացված լինելու դեպքում ներկայացվում է նաև «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը, որով հավաստվում է, որ սերմացուն համապատասխանում է պետական նորմատիվային փաստաթղթի պահանջներին» բառերով․
- Որոշման հավելվածի 24-րդ կետում «կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա բանկային կամ փոստային ծառայության միջոցով» բառերը փոխարինել «, որոնք բռնագանձման ենթակա չեն» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է մարտի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Քննարկվել է
27.06.2024 - 17.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2068
Տպել