Լրամշակման փուլում է
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Առկա իրավիճակը
«Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Կառավարության որոշմամբ սահմանվում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգը։
Վերոգրյալ իրավանորմի պահանջն ապահովելու նպատակով առաջացել է սույն իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը։
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրվում և տարածվում են պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Նախագծով հստակ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն, տրամադրման ընթացակարգը և ժամկետները, միևնույն ժամանակ նշելով, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման՝ աշխատանքների իրականացումը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։
Նախագծով նախատեսվում է, որ այն կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն, որոնք իրավունք ունեն օգտվելու պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներից, անձնական պատասխանատվություն են կրում Նախագծով ներկայացված կարգով սահմանված պահանջների խախտման, պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների և նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:
Միևնույն ժամանակ, Նախագծով սահմանվում է նաև, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական և տեղական ինքնառավարման մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված՝ հատուկ ընթացակարգով:
3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
27.06.2024 - 13.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
27.06.2024 10:00
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1287
Տպել