Հիշել նախագիծը

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․

«պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ՝ ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք միմյանց են կապում ռազմական, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները և նախատեսված են ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ռազմական տեխնիկայի փոխադրումների, բնակչության, մշակութային արժեքների տարհանման համար։»։

Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով․

«12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհները, անկախ դրանց սեփականության ձևից և նշանակությունից, կարող են դասակարգվել որպես պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ։

Հոդված 3 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10․1-ին հոդվածով․

«Հոդված 101 Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը

1․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված հարբերությունները խաղաղ ժամանակ կարգարվում են սույն օրենքով։

2․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա երթևեկությունը, դրանց օգտագործման կարգը կարող է սահմանափակվել միայն ռազմական դրության ժամանակ։  

3․ Պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը, դրանց շինարարության և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը։»։

Հոդված 4 Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17-19-րդ մասերով.

«17․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա:

18․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու մասին պայմանագիր կնքելիս ավտոմոբիլային ճանապարհը տնօրինողը պարտավոր է տեղեկացնել պայմանագիր կնքած անձին ճանապարհի տվյալ հատվածում նախատեսվող շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ։

19․Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկու ամսյա ժամկետում:

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետով.

«ժը) պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների   փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով․

 «16) սահմանում է ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների   օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումները»։

Հոդված 3  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    31.05.2024 - 30.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1195

Տպել

Առաջարկներ`

Գեղամ Վլասյան

08.06.2024

Ձեր յուրաքանչյուր մշակած օրենք տրամաբանությունից զուրկ է , նույնիսկ օրենքներ ունեք որի հետ առնչվող անձը հայտնվում է փակուղում։ Նմանօրինակ օրենքի հետ որպես անձամբ բախված անձ դիմել եմ համապատասխան նախարարությանը , ԱԺ մի շարք իշխող ուժի պատգամավորների , և անպատասխան։ Նրանք իրենց օրենքների պես են ` ոչ գործունյա։ Եթե խելքը գլխին մի մասնագետ ունեք , որը կապ կհաստատի ինձ հետ, պատրաստ եմ փոխանցել կառավարության կողմից մշակած մի շարք հիմար օրենքներ , որոնք մեր կյանքը դժոխքի են վերածում։

Կարեն Առաքելյան

31.05.2024

Նման առաջարկություններ իրականացնելուց առաջ ցանկալի կլինի տեղադրել հին օրենքը և դրան զուգահեռ նոր օրենքը։ Իսկ ինչ վերաբեվում է առաջարկվածին, ապա այն թույլ է տալիս կառուցապատման հնարավորություն ունեցող կոնտինգենտի տարանջատում։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանումները հստակեցված են և դրանք պետք է ուղղակի խստինս պահպանվի։ Հետագայում չնախատեսված խնդիրներից զերծ մնալում համար անրաժեշտ է իրականացնել գոյություն ունեցող և նոր կաֆուցվող ճանապարհների համար հստակ կառուցապատման գոտու սահման և անկախ կառուցվող օբյեկտի նշանակությունից չի կարող թույլատրվոլ որևէ կառուցապատում։ Համաձայն Հհգործող նորմատիվային պահանջների միացումները պետք է իրականացնել առանձին արագացման և դանդաղեցման գոտիներով՝ կախված տվյալ օբյեկտ մուտք գործող ավոմոբիլների քանակից։ Առաջարկվող փոփոխությունը կարելի է դիտարկել կոմպլեքս միջոցներ, անհատական միջոցներ և խմբակային միջոցներով։ Միացումների համար նախատեսվող հավելյալ գումարները կհանգեցնի սեփական սեկտորի կամ կառուցապատողների կողմից լիրացուցիչ դժգոհությունների և ուղղակի կարող է հարվածել գոյություն ունեցող բիզնեսին; Ձեր կողմից նախատեսվող առաջարկություններով հնարավոր է ստիպել գործող բիզնեսին բարելավել մոտեցման ճանապարհի պարամետրները՝ լավացնելով անվտանգության միջոցառումները;

Տեսնել ավելին