Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության <<Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Առկա իրավիճակը․
2023 թվականի հուլիսի 12-ին ընդունված <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն), ինչպես նաև մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ։ Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը պետք է հաստատվի Հայաստանի Հաանրապետության կառավարության որոշմամբ։
Հանրապետութությունում արդեն իսկ Կոտայքի և Արմավիրի մարզերում ներդրված միասնական երթուղային ցանցերի գործարկումի հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայելու կամ օպտիմալացնելու որոշ երթուղիների ուղեգծերը, որի դեպքում փոխադրավարձի սահմանման պահանջները կարգավորված չեն։ Միաժամանակ բացակայում է օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումը։
- 3. Կարգավորման նպատակը.
Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։ Փոխադրավարձի փոփոխությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:
Բացի այդ՝ որոշման նախագծով սահմանվում են նաև երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումները։
4․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի պահանջների կիրարկման ապահովում:
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։