ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը.
«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաև տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու և արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:
Նույն հոդվածի 33-րդ մասի համաձայն՝ գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման կարգը սահմանում է Կառավարությունը:
ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածները՝ 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատել է Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը:
Որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից, որոնցում ներառվող պարտադիր ելակետային դրույթներն ու տեղեկությունները նախատեսված են նույն հավելվածի 73-րդ և 74-րդ կետերում:
Որոշման ընդունման պահից մինչ այսօր Որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, սակայն 2011 թվականից սկսված գլխավոր հատակագծում ներառվող պարտադիր ելակետային դրույթների համակարգային վերանայում չի կատարվել, մինչդեռ մի շարք ելակետային տվյալների նախատեսման անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է, իսկ մի շարք ելակետային տվյալներ արդեն իսկ ներառված են ներկայացվող այլ տվյալների/ տեղեկությունների կազմում, ուստի դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող Կարգում նախատեսված՝ գլխավոր հատակագծի տեքստային և գրաֆիկական մասում ներառվող տեղեկությունների և ելակետային դրույթների վերանայման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն և անձինք.
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
3․ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
22.05.2024 - 07.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1203
Տպել