Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

«___» ___ 2024 թվականի  N – Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերիև բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատմանև փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 9-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշումներ», «, ինժեներաերկրաբանական պայմանների մասին եզրակացություն» բառերը.

2) N 1 հավելվածի 22-րդ կետից հանել «Ձև N 2-ում նշված տեխնիկատնտեսական ցուցանիշների և» բառերը.

3) N 1 հավելվածի 37-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Իրավասու մարմինը կարող է գլխավոր հատակագիծը մշակել առանց որևէ կապալառուի հետ պայմանագիր կնքելու՝ իր աշխատակազմի միջոցով, որի ընթացքում իրականացնում է նաև սույն կարգով Կատարողին վերապահված իրավասությունները:».

4) N 1 հավելվածի 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«70. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`

1) տարածքի տեղագրական հանույթը թվային տարբերակով,

2) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը թվային տարբերակով),

3) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը (առկայության դեպքում)՝ 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով կամ թվային տարբերակով (գլխավոր հատակագծի դեպքում), մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզը՝ 1:25 000 կամ 1:50 000 մասշտաբներով (Համակցված փաստաթղթերի դեպքում) կամ թվային տարբերակով,

5) տվյալներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների՝ դրանց գրանցված հողամասի սահմանների վերաբերյալ,

6) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ (առկայության դեպքում),

7) տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ,

8) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում՝ գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ,

9) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները,

10) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում),

11) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ,

12) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում),

13) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:».

5) N 1 հավելվածի 72-րդ կետում «մշակվում են տեղագրական հանույթի և կադաստրային քարտեզի հիմքի վրա, հաշվի առնելով ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման քարտեզների տվյալները» բառերը փոխարինել «մշակվում են կադաստրային քարտեզի հիմքի վրա, հաշվի առնելով ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման քարտեզների (առկայության դեպքում) տվյալները» բառերով.

6) N 1 հավելվածի 73-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) հենակետային հատակագիծ (կամ տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ)՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով, որտեղ ցույց են տրվում՝

ա. տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ և այլ տարածքներն ըստ գործառնական նշանակության (հողատեսքերի),

բ. տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտի) կապերը և ճանապարհային ցանցը,

գ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների տարածքները,

դ. ջրային օբյեկտների սահմանները,

ե. բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները,

զ. բնակավայրի փաստացի սահմանագիծը.».

բ. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) ռիսկերի և սահմանափակումների քարտեզ (կամ տարածքի համալիր գնահատման քարտեզ)՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Ռիսկերի և սահմանափակումների քարտեզում ցույց են տրվում՝

ա. կառուցապատման համար անբարենպաստ տարածքները՝ դրանց բնութագրերի նշումով,

բ. իրավասու մարմնին հայտնի բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները,

գ. երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստացած հանքավայրերի սահմանագծերը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների սահմանները,

դ. շրջակա միջավայրն աղտոտող իրավասու մարմնին հայտնի օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիները,

ե. էկոլոգիական իրավիճակի նկարագիրը` աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների իրավասու մարմնին հայտնի գոտիները,

զ. սույն ենթակետի «բ» և «դ» պարբերություններում նշված, ինչպես նաև սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող այլ օբյեկտները հարևան համայնքների կողմից տրամադրված նյութերի հիման վրա նշվում են նաև համայնքի վարչական սահմանից դուրս` հարևան համայնքների առավելագույնը 1000 մետր շառավղով տարածքներում` կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից.».

գ. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

դ. 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ  ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքի ուրվագիծ՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Ինժեներական ենթակառուցվածքների գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են տարբեր գույներով՝ համապատասխանաբար հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ: Ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքի ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`

ա. ինժեներական և կոմունալ սարքավորումների հիմնական կառուցվածքները,

բ. հիդրոտեխնիկական կառույցները,

գ. առաջարկություններ աղբավայրերի, մաքրման կայանների վերաբերյալ.

5) լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում`

ա. համայնքի սահմաններում ընդգրկված անտառային, ջրային և այլ բնական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի սահմաններում ներառված բնական համալիրների տարածքները.».

6) տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Տարածքային զարգացման հատակագծում, հենակետային հատակագծի և ռիսկերի ու սահմանափակումների քարտեզի հիման վրա ցույց են տրվում՝

ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,

բ. հատակագծային և ծավալատարածական կառուցվածքի բարելավման և զարգացման վերաբերյալ առաջարկությունները,

գ. ճանապարհափողոցային ցանցի զարգացման միջոցառումները,

դ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ առաջարկություններ, աղբահանության և այլ կենցաղ-սպասարկման միջոցառումները,

 ե. բնապահպանական միջոցառումները, սանիտարական գոտիները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները գրանցված հողամասերի սահմաններով.

7) հողերի նպատակային նշանակության փոփոխությունների գծագիր՝ 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով, որտեղ նշվում են՝

ա. նախագծային լուծումներից բխող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները` ճանապարհների կամ շենքերի և շինությունների սահմանագծերով,

բ. գլխավոր հատակագծի իրականացման հերթականությունը` ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) փուլերի (գծագրի վրա հողամասերը նշվում են համապատասխանաբար «Ա», «Մ», «Ե» տառերով).»:

ե. 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

7) N 1 հավելվածի 74-րդ կետի `

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա. «Համայնքի մասին» բաժնում համառոտ ներկայացվում են՝ համայնքի (բնակավայրի) պատմության, բնակչության, պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների, հիմնական տրանսպորտային կապերի, հարևան համայնքների վերաբերյալ տեղեկությունները.».

բ. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը ուժը կորցրած ճամաչել.

գ. 7-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

8) N 1 հավելվածի 75-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

9) N 1 հավելվածի 83-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

10) N 1 հավելվածի 41-րդ կետում և N 2 հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետում «ռազմավարական գնահատման և փորձաքննության» բառերը փոխարինել «ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության» բառերով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    22.05.2024 - 07.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1223

Տպել