Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2024 թվականի N ____ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված N 15 հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի հարցաշարի`

ա. 40-րդ կետի «Հարցեր» սյունակում «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը գտնվում է սարքին վիճակում:» բառերը փոխարինել Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված են նորմերին համապատասխան և գտնվում են սարքին վիճակում:» բառերով,

բ. 40-րդ կետի «Հղումներ նորմատիվ իրավական ակտերին» սյունակում ««1», բաժին I, գլուխ 7 կետ 100» բառերը փոխարինել «1», բաժին I, գլուխ 7, կետեր 81,100» բառերով,

գ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

43.

 

Առկա է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայական:

 

 

 

10

«3», հոդված 19, մաս 1 կետ ժդ

1

 

».

  1. Որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի հարցաշարի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 10» բառերով.
  2. Որոշման 2-րդ կետը «1.2,» թվից հետո լրացնել «1.3,» թվով.
  3. Որոշման 2-րդ կետով հաստատված N 1.2 հավելվածից հետո լրացնել նոր N 1.3 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                                                                                                     

            Վարչապետ                                                                        Ն. Փաշինյան
         

  • Քննարկվել է

    20.05.2024 - 06.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1138

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ