Հիշել նախագիծը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Իրավաբանական անձանց պետական գրանցում և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա տեխնիկական խնդիրներով պայմանավորված առաջացած իրավիճակի (երբ տեղեկատվական համակարգում ներառված են տվյալներ որոշ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն) լուծման նպատակով 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով հնարավորություն էր տրվում սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու միջոցով ճանաչել նման գրանցումները: Սակայն նախատեսված ժամկետների կարճատևության պատճառով մի շարք կազմակերպություններ և անձինք փաստացի չեն հասցրել օգտվել օրենքով սահմանված հնարավորությունից:

 

2. Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:

 

3. Նախագիծը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանալու: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    14.05.2024 - 29.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1509

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2024

Ցանկանում եմ նշել նաև հետևյալը: Ես երկարաշունչ փաստագրումը չէի ներկայացնի այս փաստաթղթի մեջ, եթե կանոնավոր կերպով աշխատեր նաև Ծառայության գնահատման հարցաթերթիկի լրացման կայքը, ինչը ես ստացա իմ էլեկտրոնային հասցեին հենց նույն օրը՝ մայիսի 2-ին, https://mail.yahoo.com/d/folders/1/messages/61077?guce_referrer=aHR0cHM6Ly9sb2dpbi55YWhvby5jb20v&guce_referrer_sig=AQAAAFYME9a5cOBrv07dP_RVRqYJzWLhldWCxN2xuG5uAN_Jf5gUdrlznNB7dCiP_tn3eHKeyBYJlNWhxmwye7wyj-gcWO6Gm0VBFv8HVRZs4gTJyS4xcvCLfEjHITiqT2jZzjqFdmrp0SavhMHoHMO4-MIKdBU8wmjs4K25aqyzNCp6 hotline@gov.am From:hotline@gov.am To:movarist@yahoo.com Thu, May 2 at 5:24 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ, Խնդրում ենք գնահատել ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Ձեզ մատուցված ծառայությունը։ Ծառայության անվանումը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ծառայությունը մատուցած մարմնի անվանումը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ծառայությունը մատուցվել է 2024-05-02 Ձեզ մատուցված ծառայությունը գնահատելու համար խնդրում եք սեղմել ստորև հղումը, https://gnahatir.e-gov.am/am/?tnum=CF64-EC1C-3C51-7529 Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար: Այն կօգնի բարելավել ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցող ծառայությունների որակը: Իմ տարբեր օրերի բազմաթիվ փորձերը մտնել այդ կայք և ներկայացնել իմ կարծիքը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ վերաբերյալ, չհաջողվեցին: Հետևապես ես փորձեցի դա ներկայացնել սույն նամակում:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2024

Երկրում վարչական կոռուպցիայի վերոհիշյալ դրսևորումները կանխելու, ՀՀ ֆիզիակական ու իրավաբանական անձանց պետական գրանցման դժվարությունները մեղմելու կամ վերացնելու, այդ գործընթացի ֆինանսական բեռը վերացնելու նպատակով առաջարկում ենք. 1. Այնպիսի փոփոխություններ կատարել Օրենքում, որոնք կնախատեսեն Օրենքով սահմանված կարգով Պետական Ռեգիստրում արդեն իսկ գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին լիցենզիաների մեջ հնարավոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության դեպքում ավտոմատ կարգով օգտվել ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում արդեն իսկ կատարված փոփոխություններից, 2. Այդ փոփոխությունների համար պետական տուրքի գանձում չիրականացնել, 3. Կազմակերպել վերահիշյալ առաջարկությունների վերաբերյալ հանրային քննարկում շահագրգիռ ՔՀԿ-ների կամ այլ անձանց հետ, որին մեր կազմակերպությունը սիրով և ակտիվորեն (անհատույց) կմասնակցի:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2024

Այսպիսի փաստերը ի թիվս էլեկտրոնային կառավարման ցածր մակարդակի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, առևտրային կազմակերպությունների, որոնք գործ ունեն պետական գրանցման տվյալների բազաների հետ, տվյալների տարբեր բազաների անհամատեղելիության, ցածր գործակցության մակարդակի հետևանք են, այլև՝ օրենսդրական անհամապատասխանությունների (կոլիզիաների), թերությունների, բացթողումների և ժամանակավրեպության:

Տեսնել ավելին