Հիշել նախագիծը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:34:11 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ) ուսումնասիրելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, կողմ է քվեարկել դրան:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:35:37 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Այդուհանդերձ, գտնում ենք, որ ինչպես «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք), այնպես էլ դրան համապատասխան «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք իրավակարգավորումներ, որոնք.  դժվարեցնում են ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը,  հարուցում են վարչական կոռուպցիայի դրսևորումներ,  լրացուցիչ ֆինանսական բեռ են դնում նրանց վրա:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:36:01 Այսպես, 2022 թ. ապրիլի 04-ին փոխել եմ իմ ՀՀ անձնագիրը և նույնականացման քարտը: Կարծում էի, որ ՀՀ էլեկտրոնային կառավարման անցման օրակարգի սահմաններում իմ նոր անձնագրի և նույնականացման քարտի տվյալները պետք է փոխանցվեին էլեկտրոնային կառավարման անցած ՀՀ մյուս պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու բանկերին: Այդ իսկ պատճառով էլ ես, որպես ՏԻԿ ՀԿ նախագահ, չէի դիմել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր (այսուհետ՝ Պետական ռեգիստր) ՝ դրանում ՏԻԿ ՀԿ մասին Օրենքով սահմանված փոփոխություն կատարելու համար: 2024 թ. ապրիլին կարիք եղավ դիմելում ՏԻԿ ՀԿ սպասարկող բանկին: Բանկում մերժեցին իմ գործարքի կատարումը, պատճառաբանելով, որ ՏԻԿ ՀԿ պետական գրանցման լիցենզիայում չի փոփոխվել իմ անձնագրի համարը և նոր անձնագրի տվյալներով լիցենզիան է պետք: Իմ բողոքն այն մասին, որ ես առկա ցուցյ եմ տալիս իմ անձնագիրը, բավարար չեղավ և ստիպված եղա 2024 թ. մայիսի 2-ին այցելել Պետական ռեգիստր՝ գրանցելու ՏԻԿ ՀԿ լիցենզիայի մեջ դրա կառավարման ղեկավարի՝ նախագահի, այսինքն իմ անձնական տվյալները:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:36:28 Եւ այդտեղ հանդիպեցի վարչական կոռուպցիայի նորագույն դրսևորման.  Նախ, Պետական ռեգիստր շենքի մուտքի մոտ ինձ մոտեցավ կասկածելի արտաքին տեսքով մի երիտասարդ և առաջարկեց իր ծառայությունները՝ կնիքի, ստացման, փաստաթղթերի արագ գրանցման գործում: Ես բնականաբար հրաժարվեցի, ասելով, որ ես ինքս կարող եմ իրականացնել այդ գործողությունները,  Ապա Պետական ռեգիստրում գործողություններ կատարելու համար հերթագրվելու համար նախատեսված 1-ին պատուհանի մոտ աշխատող աշխատակիցը ինձ տալով հերթագրման թերթիկս, ասաց, որ կարող է ինձ օգնել, քանի որ հերթու 22 հոգի կան: Ես հարցրեցի, թե ինչպես կարող է օգնել, նա պատասխանեց, որ խորհրդով՝ քանի որ ժամը 15:00-ն է և հերթը բավականին մեծ ու հնարավոր է 3 ժամ սպասելուց հետո իմ հերթը չհասնի, ապա լավ կլինի, որ գնամ և հաջորդ օրը գամ առավոտյան ժամը 9:00-ից: Բնականաբար ես հասկացա, որ ինձ կոռուպցիոն գործարք է առաջարկում արտահերթ սպասարկվելու համար, ինչից ես նույնպես հրաժարվեցի: Նշեմ, որ իմ դիտարկմամաբ այդպիսի հնարքով 2 անձ սողոսկեցին և արտահերթ սպասարկվեցին,  մոտ 1,5 ժամ սպասելուց հետո վերջապես հերթս հասավ և դժկամությամբ սկսեց իմ հետ աշխատել 11-րդ պատուհանի մոտ նստած աշխատակիցը՝ Էլմիրա Օհանջանի Պետրոսյանը: Նա իր գործողությունները կատարում էր դանդաղ, աշխատակիցների հետ զրուցելով, նրանց տարբեր բնագավառների վերաբերյալխորհուրդներ տալով: Իմ դիտողությունից հետո նա դիմելով ինձ ասաց, որ իմ էլեկտրոնային հասցեն սխալ է գրված լիցենզիայում և դրա փոխելու կարիքն էլ կա: Իմ բացատրությանը, որ հնարավոր չէ, որ այդպես լի, քանի որ այդ էլեկտրոնային հասցեով ես բազմաթիվ կառավարման մարմիններից հաղորդագրություններ եմ ստանու, նա շարունակեց պնդել, որ սխալ է և էլեկտրոնային հասցեն էլ պետք փոխվի: Իմ հարցին, թե դրա համար էլ պետք է վճարեմ, նա բացասաբար պատասխանեց, սակայն ստիպեց, որպեսզի նորից գրեմ էլեկտրոնային հասցես, որպեսզի ճշտի արդյոք ճիշտ է, թե՝ ոչ: Բնականաբար սխալ չէր գված լիցենզիայում և դրանից հետո նա ասաց, որ ես պետք է ներկայացնեմ նաև ՏԻԿ ՀԿ խորհրդի անդամների անձնական տվյալների մասին փոփոխությունները: Ես սկսեցի բացատրել, որ ՏԻԿ ՀԿ կառավարման ղեկավարն ըստ կանոնադրության Նախագահն է, այսինքն՝ ես և միայն իմ մասին տվյալների փոփոխությունը պետք է գրանցվի, իսկ նախկինում գործած խորհուրդը այլևս 12 տարի է ինչ չի գործում և բնականաբար փոփոխություններ չպետք է կատարվեն: Այս բանում էլ չհաջողելով, նա ասաց, որ ես ոչ միայն ՏԻԿ ՀԿ Նախագահ եմ, այլև՝ ՏԻԿ ՀԿ մասնակից, հետևաբար այդ գրանցումն էլ պետք է կատարեմ: Ես ստիպված անցա Օրենքի իրավակարգավորումների վերաբերյալ հետագա «լիկբեզին»՝ ասելով, որ հասարակական կազմակերպությունները մասնակիցներ չեն ունենում, այլ ունենում են անդամներ և Օրենքով նրանց մասին տվյալների փոփոխությունը չի գրանցվում: Ընդ որում, «լիկբեզն» արդեն անց էի կացնում բարձր ու վրդովված տոնով, քանզի հոգնել էի այդ աշխատակցի վարչական կոռուպցիայի դրսևորումներից:  անձնագրիս փոփոխության մասին տվյալներս մոտ կես ժամվա ընթացքում գրանցելուց հետո նա ինձ հանձնարարեց սպասել մինչև Պետական Ռեգիստրի աշխատակազմում կաստատեն այդ փոփոխությունը: Այդ սպասումս էլ տևեց 10 րոպե,  մինչ այդ էլ հերթի պատճառով ստիպված 5 րոպե ժամանակ էլ կորցրեցի փոփոխություն կատարելու համար պետական տուրքի գումարը 5.200 ՀՀ դրամի չափով (ՀԴՄ կտրոնի լուսապատճենը կցվում է) մուծելու համար: Պատկերացնում ե՞ք, թե ինչպիսի հսկայական ֆինանսական բեռ է Պետական Ռեգիստրում տարբեր անհարկի փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի կամ ծառայությունների վճարը կատարելը ֆինանսական ոչ մի ներհոսք չունեցող հասարակական կազմակերպությունների համար: Տվյալ պարագայում ես այդ վճարը կատարել եմ իմ կենսաթոշակի միջոցներից (քանզի ՀԿ-ն ֆինանսական միջոցներ չունի, իր ակտիվ գոծունեությունն իրականացնում է անհատույց, ինչպես օրինակ տվյալ դեպքում՝ արձագանքելով շրջանառվող օրինագծին, իսկ ես էլ կենսաթոշակառու եմ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ), ինչը կարող էի ուղղել իմ նվազագույն կենսապյամանների ապահովման համար:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:36:46 Փաստորեն էլեկտրոնային կառավարման անցած Հայաստանի հանրապետությունում մեկ հասարակական կազմակերպության՝ ՏԻԿ ՀԿ, նախագահի անձնագրի տվյալների փոփոխությունը Պետական Ռեգիստրում տևեց մոտ 2,5 ժամ՝ չհաշված Երևան քաղաքի հարավ-արևմտյան թաղամասից մինչև Պետական Ռեգիստրի վարչական շենք հասնելու և ետ վերադառնալու համար ծախսված 2 ժամը: Եւ դա այն դեպքում, երբ ես բանիմաց եմ և կարողանում էի պաշտպանել իմ շահերը: Պատկերացնում եք, թե ինչ է կատարվում Օրենքի իրավակարգավորումները չիմացող անձանց հետ: Ահա այս փաստն էլ վկայում է այն մասին, որ երկրում համակարգային կոռուպցիան չի վերացել, այլ այլակերպվել է՝ դառնալով օրենսդրական և վարչական կոռուպցիայի հետհեղափոխական նոր դրսևորում:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:37:05 Այսպիսի փաստերը ի թիվս էլեկտրոնային կառավարման ցածր մակարդակի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, առևտրային կազմակերպությունների, որոնք գործ ունեն պետական գրանցման տվյալների բազաների հետ, տվյալների տարբեր բազաների անհամատեղելիության, ցածր գործակցության մակարդակի հետևանք են, այլև՝ օրենսդրական անհամապատասխանությունների (կոլիզիաների), թերությունների, բացթողումների և ժամանակավրեպության:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:37:26 Երկրում վարչական կոռուպցիայի վերոհիշյալ դրսևորումները կանխելու, ՀՀ ֆիզիակական ու իրավաբանական անձանց պետական գրանցման դժվարությունները մեղմելու կամ վերացնելու, այդ գործընթացի ֆինանսական բեռը վերացնելու նպատակով առաջարկում ենք. 1. Այնպիսի փոփոխություններ կատարել Օրենքում, որոնք կնախատեսեն Օրենքով սահմանված կարգով Պետական Ռեգիստրում արդեն իսկ գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին լիցենզիաների մեջ հնարավոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության դեպքում ավտոմատ կարգով օգտվել ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում արդեն իսկ կատարված փոփոխություններից, 2. Այդ փոփոխությունների համար պետական տուրքի գանձում չիրականացնել, 3. Կազմակերպել վերահիշյալ առաջարկությունների վերաբերյալ հանրային քննարկում շահագրգիռ ՔՀԿ-ների կամ այլ անձանց հետ, որին մեր կազմակերպությունը սիրով և ակտիվորեն (անհատույց) կմասնակցի:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2024 13:37:49 Ցանկանում եմ նշել նաև հետևյալը: Ես երկարաշունչ փաստագրումը չէի ներկայացնի այս փաստաթղթի մեջ, եթե կանոնավոր կերպով աշխատեր նաև Ծառայության գնահատման հարցաթերթիկի լրացման կայքը, ինչը ես ստացա իմ էլեկտրոնային հասցեին հենց նույն օրը՝ մայիսի 2-ին, https://mail.yahoo.com/d/folders/1/messages/61077?guce_referrer=aHR0cHM6Ly9sb2dpbi55YWhvby5jb20v&guce_referrer_sig=AQAAAFYME9a5cOBrv07dP_RVRqYJzWLhldWCxN2xuG5uAN_Jf5gUdrlznNB7dCiP_tn3eHKeyBYJlNWhxmwye7wyj-gcWO6Gm0VBFv8HVRZs4gTJyS4xcvCLfEjHITiqT2jZzjqFdmrp0SavhMHoHMO4-MIKdBU8wmjs4K25aqyzNCp6 hotline@gov.am From:hotline@gov.am To:movarist@yahoo.com Thu, May 2 at 5:24 PM Հարգելի ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ, Խնդրում ենք գնահատել ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Ձեզ մատուցված ծառայությունը։ Ծառայության անվանումը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ծառայությունը մատուցած մարմնի անվանումը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ծառայությունը մատուցվել է 2024-05-02 Ձեզ մատուցված ծառայությունը գնահատելու համար խնդրում եք սեղմել ստորև հղումը, https://gnahatir.e-gov.am/am/?tnum=CF64-EC1C-3C51-7529 Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար: Այն կօգնի բարելավել ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցող ծառայությունների որակը: Իմ տարբեր օրերի բազմաթիվ փորձերը մտնել այդ կայք և ներկայացնել իմ կարծիքը ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ վերաբերյալ, չհաջողվեցին: Հետևապես ես փորձեցի դա ներկայացնել սույն նամակում: