Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2024 թ. № --------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» № 450-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- Հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «(բացառությամբ կատաների),» բառերը փոխարինել «(սանդա ոճ, սպորտային թաոլու ոճ),» բառերով:
- Հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «սամբո,» բառից հետո լրացնել «կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ,» բառերով:
- Հավելվածի 5-րդ կետի 2.1 ենթակետը «(WBA) վարկածներով)» բառերից հետո լրացնել «և խառը մենամարտեր (Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիա (IMMAF) սիրողական վարկածով կամ (UFC) պրոֆեսիոնալ վարկածով)» բառերով, նույն ենթակետում «մարզաձևից» բառը փոխարինել «մարզաձևերից» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
13.05.2024 - 31.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1252
Տպել